
Հայտնի դիզայներ Դոնատելլա Վերսաչեն ծնվել է Իտալիայի Կալաբրիա քաղաքում 1955 թվականին։ 70-ականների կեսերին նրա հանգուցյալ եղբայր Ջիանին հիմնադրեց «Versace» նորաձևության տունը։ Այդ շրջանում Ջիաննիի միակ մուսան իր հարազատ քույրը՝ Դոնատելլան էր։

Ցուցադրություններից մեկից հետո Դոնատելլան ծափահարում է եղբորը՝ Ջիաննի Վերսաչեին
1997 թ.-ին Դոնատելլայի եղբորը սպանեցին։ Հարցազրույցներից մեկի ընթացքում Դոնատելլան նշել է, որ եղբոր կորուստն իր կյանքի ամենածանր հարվածն էր։
![]() |
![]() |
Նորաձևության տան հիմնադրումից որոշ ժամանակ անց Դոնատելլան փոխարինեց հանգուցյալ եղբորը ու ստանձնեց նորաձևության տան ղեկավարությունը։ Թեպետ նա երկու երեխա ուներ, և երեխաների դաստիարակությունը շատ ժամանակ էր խլում, Դոնատելլան հասցնում էր այնքան լավ գլուխ հանել գործից, որ «Versace»-ն դարձավ համաշխարհային բրենդ։ Հայտնի դիզայները ժամանակին տարված էր թմրադեղերով։

Թմրամոլության ճիրաններից նրան փրկելու գործում ակտիվ միջամտություն է ցուցաբերել Էլթոն Ջոնը, ում շնորհիվ 2005 թ.-ին Դոնատելլան տեղափոխվեց նարկոդիսպանսեր՝ թմրանյութերից կախվածությունից բուժվելու համար։

Դոնատելլան իր ամուսին Փոլ Բեքի հետ 1998 թ.-ին։
Այժմ Դոնատելլան առողջ ապրելակերպ է վարում ու ամեն օր արթնանում է ամենաուշը առավոտյան 6.30՝ մարզադահլիճում մարզվելու համար։ Նա խոստովանել է, որ այնքան էլ չի սիրում մարմնամարզությամբ զբաղվել, սակայն դա պետք է իրեն լավ կազմվածք ու լավ ինքնազգացողություն ունենալու համար։ Նրա համար դիմահարդարների ու ոճաբանների մի ողջ թիմ է աշխատում։ Այնուամենայնիվ, բարձր ոճի խորհրդանիշ դարձած այս կնոջ արտաքինի վրա պարզորոշ դրոշմված է բազում պլաստիկ միջամտությունների կնիքը։

Չնայած պատկառելի տարիքին՝ Դոնատելլան ներշնչանքի աղբյուր է հանդիսանում այնպիսի հռչակավոր աստղերի համար, ինչպիսին են օրինակ Լեդի Գագան և Նիքի Մինաժը։

Վերջինս Դոնատելլայի մասին ասել է.
Վերսաչեն փորձառու կին է, ով էլեգանտ է և չի վախենում իր սեփական զգայականությունից, չի վախենում համարձակ քայլեր ձեռնարկել ու ռիսկի գնալ։

Թեպետ նորաձևության կայսրության թագուհին Դոնատելլա Վերսաչեն է, նրան «Versace»-ի բաժնետոմսերի ընդամենը 25 տոկոսն է պատկանում։

Երբ Դոնատելլայի եղբայրը մահացավ, նա իր կտակի մեջ նշել էր, որ ցանկանում է, որ ընկերության 50 տոկոսն անցնի իր զարմուհուն՝ Դոնատելլայի դուստր Ալեգրային, ով ներկայումս 28 տարեկան է։ Մնացած 50 տոկոսը կիսում են Դոնատելլան ու նրա ավագ եղբայր Սանտոն։

Դոնատելլա Վերսաչեն Քեթրին Զետա-Ջոնսի հետ
2007 թ.-ին «Harpers Bazaar»-ին տված հարցազրույցում Դոնատելլա Վերսաչեն նշել է.
Ես ընկերության գործադիր տնօրենն եմ, սակայն ապագան երիտասարդության ձեռքերում է։ Ես այնքան հպարտ եմ Ալեգրայով, որովհետև նա այնպիսի լավ, ուշիմ ու հասուն աղջիկ է և այնքան լավ է կատարում իր գործը որպես ընկերության բաժնետեր։

Դոնատելլան ու նրա որդին
Վերսաչեների ընտանիքի այս երեք անդամների միասնական ջանքերի շնորհիվ նրանց արտադրանքը գնվում է այնպիսի աստղերի կողմից, ինչպիսիք են Քեթրին Զետա-Ջոնսը, Լեդի Գագան, Բրիթնի Սփիրսը, Բոյ Ջորջը և այլք։

Դոնատելլան Բրիթնի Սփիրսի հետ

Դոնատելլան ու Սթինգը

Դոնատելլան ու Լեդի Գագան

Դոնատելլան ու Նիքի Մինաժը
60-ամյա Դոնատելլան անցյալ շաբաթվա վերջին Նյու Յորքի փողոցներից մեկում հայտնվեց սովորականից շատ ավելի փարթամ շուրթերով։ Նա փորձել էր իր հագուստի մեջ համադրել դասական ու կովբոյական ոճերը։ Դոնատելլան կրում էր գրեթե մինչև ծնկները հասնող վերարկու և երկնագույն տաբատ, որի երկար փողքերի տակ թաքցնում էր կոշիկի չափազանց բարձր կրունկները։

Վերջերս հայտարարվեց, որ Դոնատելլան ֆրանսիական «Givenchy» ընկերության նոր դեմքն է։ Նա ներկայացնելու է դիզայներ Ռիկարդո Թիշիի աշուն-ձմեռ հավաքածուն։ Դիզայներն այս շաբաթ իր ու Դոնատելլայի սև-սպիտակ լուսանկարն էր տեղադրել «Instagram»-ում՝ հայտնելով, որ իր համար մեծ պատիվ է, որ իր հավաքածուն ներկայացնելու է բարձր ճաշակի ու նորաձևության խորհրդանիշ դարձած Դոնատելլա Վերսաչեն։

Դոնատելլան էլ իր էջում է կիսվել այս լուսանկարով՝ լուսանկարին կից կատարելով հետևյալ գրառումը «Իմ տաղանդավոր ընկեր Ռիկարդոյի համար։ Այսօր մենք միասին կոտրում ենք նորաձևության բոլոր սահմանները»։ Վերսաչեի համագործակցությունը «Givenchy» ընկերության հետ անակնկալ էր շատերի համար։ Ժամանակին «Versace» ու «Givenchy» նորաձևության տները հակառակորդներ էին, իսկ հիմա չգիտես թե ինչպես «Versace»-ի գլխավոր դեմքը համաձայնվել է գովազդել «Givenchy»-ի արտադրանքը։
![]() |
![]() |
Այնուամենայնիվ, պետք չէ շատ զարմանալ, քանի որ Տիշին ու Վերսաչեն տարիներ շարունակ ընկերներ են եղել: Նրանք առաջին անգամ հանդիպել են մոտ մեկ տասնամյակ առաջ՝ «Vogue Italia»-ի կազմակերպած ճաշկերույթի ընթացքում, և այդ ժամանակից ի վեր նրանց կապում են ջերմ ընկերական հարաբերությունները։








