Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկը չկա՞ էս մեր ախպորն ասի՝ մեռնեմ ջանիդ, սխալ կռուգ ես ընկել։ 
Մենք ենք մեղավոր, գիտե՞ք։ Երբ տղան դեռ նոր-նոր հայտնի էր դառնում Շանթի եթերում, արդեն իսկ կողքը կարող էիր տեսնել մարդկանց, կոնկրետ մարդկանց, որոնք հետն «ախպերություն» էին անում, կամ չգիտեմ էլ ինչ էին անում. վխտում էին շուրջը նպատակային... մարդկանց՝ որոնք ժամանակին քիչ թե շատ հայտնի էին սուտի մասոնական խաղեր տվող ու առավոտից իրիկուն Լևոնի գովքն անող կայքից... Ու երբ տղու կողքը տեսա արդեն կոնկրետ էդ մի երկու հոգուն, ասեցի ափսոս էս տղան, մի կերպ պետք է ասել, որ հեռու մնա դրանցից։ Բայց... ուշացանք... Ինչի՞... որովհետև մեր մշակույթի նախարարությունը հազիվ խաչքարեր հավաքելով է զբաղված կամ այլ անահսկանալի գործերով, որովհետև տաղանդների հետ աշխատող կառույց ու քաղաքականություն չունենք... իսկ մարդիկ գործ են անում, իրենց մեղադրելու չի, իրենք իրենց ազգի կամ իրենց շահերի համար գործ են անում, մենք ենք, որ ֆուտլյարիզմով ենք զբաղված։ Ու թող Շանթը չասի, թե կապ չունի էստեղ, բազմաթիվ օրինակներ կբերեմ, թե ոնց կարգին խելքը գլխին ընդգծված հայկական պրոպագանդա տանող արտիստներից սահուն կերպով սարքում են անհասկանալի կոնգլոմերատ... շատ սահուն... ու շատ կոնկրետ ուղղությամբ շեղված... Որպես օրինակ, էս տղու մի կատարում էլ դնեմ, ու համեմատեք, թե ումից, ինչ են սարքում ու ինչ կերպ...

Խնդրեմ համեմատեք...

Որպեսզի ավելի համոզիչ լինի օրինակներս, որ էս եզակի դեպք չի՝ այլ կոնկրետ քաղաքականություն, էլի օրինակ բերեմ

Նայեք սա...

Ու համեմատեք, նույն տղուն՝ կոնկրետ կառույցի ճանկերն ընկելուց հետո՝

Էլի օրինակներ բերե՞մ, թե հերիք է...

Ափսոս էն էս կադրերը.. ափսոս են էս հայերը...

Արամ Խաչատրյանն ինքը մանկապարտեզներում պտտվում էր հայ երեխեքին արդեն մանկապարտեզից իր հովանու տակ առնում, որ «չգողանան»... մեր կոմպոզիտորների միությունն ինչո՞վ է զբաղված...
Մեր գրողների միությունն ինչո՞վ է զբաղված...
Մեր մնացած միություններն ինչո՞վ են զբաղված...

Արա չեք տեսնում. ինչ են անում...
Էլ փողով, էլ աղջկերքով, էլ ուղեղ լվանալով...


Հ.Գ.

Էդ ռեժիսորին էլ ասեք, որ մի քիչ էլ աշխատի «մասոնականության» թեմայով, բոլոր շանսերն ունի՝ Սուպեր Սաքոյին հասնելու...

Հ.Հ.Գ.

Գոնե մի քիչ ամոթ ունեցեք.. Ֆլորա Մարտիրոսյանին էս կեղտոտ խաղերին մի խառնեք...

Չնայած ասա ու՞մ եմ ինչ ասում...

Էսօր մարդկանց ուղեղը լրիվ այլ բաներով է զբաղված...

Ու քանի այ էսպես անպատասխանատու մոտեցում կլինի մեր կողմից, հա էլ տանելու են մեր կարգին կադրերին, որովհետև իրենք ավելի խելոք են էս հարցում աշխատում... իրենք գիտեն ինչի վրա են ստավկա դնում... Իրենք կոնկրետ ծրագիր ունեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել