Շատ չեմ ուզում խորանալ էս նյութի մանրամասների մեջ: Իրականում ամեն հատվածի մասին էլ ահագին մտածելու ու ասելու բան կա:
Ուզում եմ ազգիս ուշադրությունը հրավիրել Հայաստանից Թուրքիա գնացած էսօրվա միգրանտների վրա: Էն անգլուխ հայոց լեզու-գրականության դասատուի, որ իբր Հայաստանում գործ չկա, դրա համար ինքն արդեն 15 տարի Թուրքիայում հայկական դպրոցում է աշխատում, բայց տղային տալիս է թուրքական դպրոց, որ հասարակության լիարժեք անդամ մեծանա: Մեկ էլ էն բիզՄեսմեն Գագիկի, որ Ստամբուլում օֆիս է բացել ու Աթաթուրքի սֆաթով թրքական դրոշի հովանու ներքո իր սեղանն է դրել ու չեղած գլխին զոռ է տալիս, թե ո՞ւր ա ստեղ թշնամություն, ո՞ւր ա ստեղ ատելություն... Մի ձեռքով էլ էդ Աստվածաշունչը որ բացում է, ի դեպ, 99,99%-ով վստահ եմ, որ բողոքական Աստվածաշունչ է, ու որ ինքն ամեն առավոտ մեկ Հիսուսին է բարևում, մեկ էլ Քեմալ ձյային... Ալելուիա:
Ու էն տղամարդկանց, որ իրենց աղջիկ երեխեքին Հայաստանի պես երկրից տարել Թուրքիայում են մեծացնում:
Ու ես երևի լռեմ, որ վատ բառեր չասեմ սրանց: Բայց սրանք էն պոտենցիալ մորթվողներն են, «ո՞ւր ա ստեղ թշնամություն» ու «Հայաստանում գորձ չկա» ասելով հավեսով մորթվողներն են:
Ու սրանց հիմար-հիմար դուրս տվածները որ համեմատում ես նույն էս սյուժեի բնիկ պոլսեցիների, արևմտահայերի ասածների հետ... պահի տակ քիչ է մնում ուզես, որ մի հատ անցնեն էդ ամեն ինչով, նոր դուռակ-դուռակ դուրս տան։
http://tvrain.ru/teleshow/reportazh/byt