Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է

1994 թ. մայիսի 3-ին աշխարհում առաջին անդամ նշվեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ.-ին մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ը նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպության 2010 թ.-ի հրապարակած զեկույցի համաձայն` աշխարհի 196 երկրի 35 տոկոսում մամուլն ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։

Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։

Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել