Աշխարհում միլիոնավոր կանանց կողմից օգտագործվող մազի ներկերը երկրորդային ամոնյակներ են պարունակում: Առողջության համար սպառնալիք ներկայացնող մազերի գունավորման միջոցներն իրենց մեջ պարունակող քիմիական տարրերով կարող են փոխազդեցության մեջ մտնել սիգարետի ծխի և մթնոլորտն աղտոտող այլ տարրերի հետ, ինչի հետևանքով կարող են թունավոր նյութեր ձևավորվել: Մասնագետներն ահազանգում են՝ դա կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետները նշում են, որ այդ նյութերը պարունակվում են ոչ միայն տնային պայմաններում, այլև գեղեցկության սրահներում օգտագործվող ներկերում: Կոսմետիկայի արդյունաբերության ոլորտը վիճարկում է Լիդսի Green Chemicals ընկերության պնդումները:
Այսօր աշխարհում իրենց մազերն են պարբերաբար ներկում 10 կանանցից 3-ից ավելին և 10 տղամարդկանցից մեկը:
Մասնագետներն անհանգստություն են արտահայտել նաև վերջին շրջանում մազի ներկերից մարդկանց մոտ ալերգիայի դեպքերի աճով, որոնք երբեմն մահացու ելք են ունենում: