Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ու Արքայազն Ուիլյամի ընտանիքում այսօր ծնվեց երկրորդ բալիկը։ 33-ամյա Քեյթն իր առաջին դստերը ծնեց Սուրբ Մարիամի հիվանդանոցում։ Ի տարբերություն թագավորական ընտանիքի մյուս հայրիկիների, ովքեր իրենց երեխաների ծննդյան պահին իրենց կնոջ կողքին չեն լինում (оրինակ՝ Չարլզի ծնվելու ժամանակ Չարլզի հայրը մարզադաշտում սկվոշ էր խաղում), Ուիլյամը թե՛ առաջին, թե՛ երկրորդ երեխայի ծնվելիս իր կնոջ կողքին էր։ Ամեն ինչ բարեհաջող է ընթացել, և նորածնի ու Քեյթի առողջական վիճակը լավ է։ Մինչ փոքրիկի ծնողները կհրապարակեն նրա անունը, հիվանդանոցի մոտ հավաքված բրիտանացիներն ակտիվորեն տոնում են նրա ծնունդը։



![]() |
![]() |










Իսկ Ջորջիկն իր քույրիկին վաղն է այցելելու։ Հուսանք, որ շուտով նրա լուսանկարները կհրապարակվեն, ու մենք էլ կտեսնենք նրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





