Բժիշկների ու ընդհանրապես առողջապահության նախարարության հետ պետք է շատ զգույշ լինել, քանի որ ելնելով համակարգային առանձնահատկություններից՝ դուք նրանց հիվանդ վիճակում ավելի եք ձեռք տալիս, քան առողջ: Իր անունին համապատասխանելու համար` առողջապահության նախարարությունը պետք է պահի առողջ մարդկանց, ու հենց առողջությունը պետք է շահութաբեր լինի նրա համար: Բայց համակարգն այնպիսին է, որ առողջ մարդը շահութաբեր չի: Եթե հասարակության մեծամասնությունը առողջ լինի ու բարձր իմունիտետ ունենա, տվյալ նախարարությունը կզրկվի բավականին զգալի գումարներից: Հետևաբար՝ ձեր առողջ լինելու հարցում կարող են հետաքրքրված լինել միայն հատուկենտ բժիշկներ, այն էլ իրենց մարդկային որոշ հատկանիշների ու ժամանակների վրա թքած ունենալու շնորհիվ: Իսկ եթե ընդհանուր համակարգը նայենք, ձեր առողջությունը համակարգին հետաքրքիր չէ: Տվյալ նախարարության անունը լավ կլիներ դնել հիվանդապահության նախարարություն, որով էլ իրերը կանվանվեին իրենց անուններով՝ առանց շփոթմունք առաջացնելու, քանի որ հիվանդ մարդուն և հենց հիվանդությունը պահելով՝ կարելի է փող աշխատել... Սրա մասին է խոսում նաև այն, որ տվյալ կառույցից խոսելիս՝ տարբեր նիստերի ժամանակ, ԶԼՄ-ներով, խոսքն ավելի շատ գնում է վճարումների, ստվերի ու տարբեր նյութական արժեքների մասին և ոչ թե հասարակության իմունիտետի բարձրացման ու մարդու առողջության պահպանման մասին... 
Շատերը կարծում են, որ նախարարներ ու նախագահներ փոխելով հարցեր են լուծվում: Բայց խնդիրը նախարարների ու նախագահների մեջ չէ: Խնդիրը համակարգի մեջ է: Ձեր երազած «արևմտյան համակարգի» մեջ է...
P.S.
Բայց դե մարդիկ էլ են զարմանալու: 
Ժողովո՛ւրդ, դուք հասել եք ձեր երազանքին` էն արևմտյան քաղաքակրթության որոշ համակարգային առանձնահատկություններին: Բա վայելե՛ք, խի՞ եք բողոքում: Կարո՞ղ ա էս չէիք ուզում: Բա ի՞նչ էիք ուզում... :))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել