Նաիրիտի հարցը երկրում առկա ամենացավոտ խնդիրներից մեկն է: Այս հարցը հետաքրքրում է հասարակության լայն շերտերին, քանի որ դրված է մոտ 2-3000 աշխատողների՝ աշխատանք ունենալու հարցը:

Օրերս Նաիրիտի նախկին մամուլի խոսնակը հայտարարել էր, որ իրենց հաշվարկներով գործարանի վերագործարկման համար բավարար է 50-60 մլն դոլարը: Սակայն Նաիրիտի վերագործարկման հնարավորությունների գնահատման համար ստեղծված ՀԲ-ի փորձագետների խումբն ուսումնասիրություններից հետո հայտարարել էր, որ սույն իրավիճակում Նաիրիտի վերագործարկման համար անհրաժեշտ է շուրջ 300 մլն դոլար: 
Մամլո խոսնակի հայտարարած թվին հավատալու ցանկություններս շատ մեծ են, սակայն խիստ կասկածում եմ, որ 50 մլն դոլարով հնարավոր կլինի ոտքի կանգնեցնել գործարանը:

Նաիրիտի վերագործարկումը խնդրահարույց է նաև այն պատճառով, որ քիմիական արտադրության կազմակերպումը դասվում է ամենաբարդ աշխատանքների դասին, ինչպես նաև կարևոր խնդիր է նաև դրա արտադրանքի իրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել