«Սիրելի մայրիկ, Սապուն լեռան ազատագրման համար ահեղ մարտեր են գնում: Լեռները սիրում են ազատությունը: Երակներիս մեջ հոսող պապերիս արյունը վարակել է ինձ կռվել այդ սուրբ ազատության համար: Այսօր իմ դիմաց Սապուն լեռն է՝ մշուշված Արագածի պատկերով: Ուր էլ լինեն, ինչ անուն էլ կրեն` լեռները ազատություն են սիրում...
Հարություն Չաքրյան, 6 մայիսի, 1944 թ.»:
Երկու օր անց Հարությունն առաջինը հասավ լեռան գագաթին և հենց այնտեղ էլ զոհվեց: Նաև Արագածի համար... Հետմահու նրան շնորհվեց հերոսի կոչում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=842995509069116&set=a.133225563379451.12774.100000760256639&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել