«Սկզբում որոշում ենք ինչ անել /ավելի ճիշտ մեզ դեմ են տալիս/, հետո որոշում, թե ինչ խնդիրներ է լուծում այդ անելիքը» - Հատված էն շուխուր հանած ճարտարապետական քննարկման ելույթիցս:
Բայց հիմա ուզում եմ այլ «անելիքների» անդրադառնամ, քանզի այս բանաձևը համարում եմ այսօրվա կառավարման աղետը, ու այն կարելի է վերագրել համարյա բոլոր կայացրած որոշումներին:
Օրինակ 1.
Անահիտ աստվածուհու արձանի վերադարձ: Սկզբում որոշվեց լծվել այս գործին, հետո հարց ծագեց, թե ի՞նչ խնդիր է այն լուծում: Եթե խնդիրը Հայաստանից դուրս գտնվող արժեքների վերադարձն է, ապա այդ ցանկն այնքան մեծ է, որ միգուցե քիչ-մը խորհել է պետք, մինչև գործելը:
Օրինակ 2.
«Արի տուն» ծրագրը: Մինչև հիմա չգիտեմ, թե այս ծրագիրը ինչ հարց է լուծում: Եթե խնդիրը հայրենադարձությունն է, ապա՝ «պարդոն» այդ խնդիրը չի լուծվում: Եթե խնդիրը սփյուռքի և Հայաստանի ինտեգրումն է, ապա այդ խնդիրը լուծելու բազում այլ տարբերակներ կան՝ սրանից արդյունավետ: Միգուցե կառավարությունը ուղղակի աջակցեր արդեն իսկ գոյություն ունեցող այլ ծրագրերին, ասենք՝ «Դեպի հայք», «Արմենյան վոլյունտիիր կորպս», «Սկաուտական շարժումներ» և այլն, և այլն, որոնք համ ունեն բազում տարիների փորձ, համ էլ կարողանում են սեփական ֆինանսներ ճարել:
Ամբողջ պետական ապարատը զբաղված է գործողություններով, որոնց կապը խնդիրների լուծման հետ միայն արհեստական են կպցրած: Օրինակները շատ-շատ-շատ են ...