Ամեն արժան-անարժանի որ հերոս չեն ասում, սիրտս խառնում է... Այս հայորդին իր երկու եղբայրների հետ կռվում էր թուրքի դեմ: Շատ կարևոր բարձունք գրավելուց նրա ավագ եղբայրը զոհվում է, նա շարունակում է մարտը և որպես հրամանատար առաջնորդում իր զինվորներին ու գրավում բարձունքը: Մարտի վերջում զոհվում է նաև ինքը... Նրա կրտսեր եղբայրը մինչև օրս ծառայում է Հայրենիքին՝ հսկելով հենց այն կարևորագույն բարձունքը, որը գրավելուց զոհվել են իր երկու ավագ եղբայրները, որի շնորհիվ մի ողջ շրջան այսօր հանգիստ քնում է՝ իմանալով, որ այդ բարձունքի վրայի դիրքերն անառիկ են պահում իրենց շրջանը... Հերոսն իրենք են, ում անունը, համոզված եմ, շատերդ նույնիսկ չգիտեք, թե չէ երկու «ֆոտոմոդել» ֆիդայու անուն անգիր եք արել` հերոս հա հերոս: Այսպիսի հարյուրավոր հերոսներ կան, իսկական հերոսներ, ում անունը նույնիսկ չգիտենք, թե չէ Ռիժկովն էլ ա հերոս՝ դրա տիրու մերը....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=462258997276857&set=a.330921477077277.1073741828.100004782828195&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել