Fact.am-ը գրում է.
Կիտրոնը ոչ միայն առողջացնում է օրգանիզմը, այլև հիանալի հոգ է տանում մաշկի մասին: Ընդամենը հարկավոր է կիտրոնով ամեն օր մաքրել դեմքի մաշկը:Կիտրոնի բաղադրության մեջ մտնող բնական թթուները հզոր իմունախթանիչներ են և հակաբակտերիալ հատկություններ ունեն:
Դրանք սպանում են միկրոբներն ու բակտերիաները: Կիտրոնի բաղադրության մեջ մտող L-absorbic թթուն մաքրում է մաշկի բջիջներն ու խթանում նոր բջիջների առաջացմանը: Այն հեռացնում է ճարպի ավելցուկը և նվազագույնի հասցնում բշտիկների առաջացումը:
Դրանից բացի, կիտրոնի հյութը մաքրում է ծակոտիները՝ մաշկն ավելի հարթ, իսկ սպիներն ավելի աննկատելի դարձնելով. այն չորացնում է ճարպը: Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող միջոց է և մաշկն ավելի փափուկ և էլաստիկ է դարձնում: Հարկավոր է միայն թարմ և հասած կիտրոն օգտագործել, մաքուր ձեռքերով այն քամել ուղիղ բամբակի վրա: Հարկավոր է խուսափել աչքերի շուրջը գտնվող հատվածների վրա կիտրոն քսելուց: Կիտրոնի հյութը մաշկին քսելուց առաջ հարկավոր է մաշկը մաքրել, իսկ հյութը մաշկին չորանալուց հետո լվանալ և սնուցող քսուք օգտագործել: