Իմ համեստ կարծիքով՝ աշխատելը բավարար չէ աշխատավոր համարվելու համար: Ես չեմ հասկացել, թե ոնց են մարդիկ առավոտյան գնում մի տեղ, ամբողջ օրը գլորում, մինչև որ աշխատանքային ժամը լրանա, հետո գնան տուն: Ես չեմ հասկանում, երբ մարդը մանկապարտեզում է աշխատում և երեխաներին դուրս չի տանում զբոսանքի՝ պատճառաբանելով, որ նրան մի բան կպատահի ու պատասխան չի ունենա տալու ծնողին: Կամ երբ երեխային չեն թողնում, որ մնա ու քնի մանկապարտեզում՝ ասելով, որ մահճակալ չունեն: Ես դա չեմ հասկանում, որովհետև աշխատավարձը սրա հետ կապ չունի: 
Ես չեմ հասկանում էն աշխատողներին, ովքեր սրտացավ չեն իրենց գրասենյակի կամ աշխատավայրի գույքի նկատմամբ, ովքեր սևագրությունը թղթի երկրորդ երեսին չեն տպում, կամ սեմինարներից հետո կոնֆերանս դահլիճներում են թողնում իրենց ավելորդ փաթեթները և այլն:
Ուրեմն շնորհավոր էն աշխատավորի օրը, ով հարգում է իր աշխատանքը, սրտացավ է դրա համար՝ անկախ աշխատավարձի չափից գործատուի վերաբերմունքից և առանձնահատկություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել