Fact.am-ը գրում է.
- Արագ, նյարդային ու անհանգիստ քայլվածքը խոսում է ակտիվ, կենսասեր մարդու մասին: Նրանք ճկուն են, շուտ կողմնորոշվող,առույգ:
- Իսկ դանդաղ քայլվածք ունեցողներին բնորոշ են թուլությունը, հանգստությունը և նույնիսկ ալարկոտությունը: Նրանք, ովքեր դանդաղ են քայլում, դժվար են գործ սկսում, դժվար է նրանց ստիպել արագ կողմնորոշվել:
- Լայն քայլեր դնողները էքստրավերտներն են: Այսպիսի մարդիկ նպատակասլաց են, նախաձեռնող, նաև գործունյա են: Հաճախ այս տիպի տղամարդիկ են պատկանում, քան կանայք:
- Փոքր քայլերը բնորոշ են ինտրավերտներին: Այսպիսի մարդիկ են զուսպ են, զգույշ, հաշվենկատ, կարողանում են հարմարվել, ճիշտ ըմբռնել դրությունը, իրավիճակը: Կարողանում են սրամտել: Այս տիպն ավելի բնորոշ է կանանց: Իսկ եթե վերջիններս քայլում են մեծ քայլերով և դանդաղ, ակնհայտորեն ձգտում են ցուցադրել իրենց, գրավել ուշադրություն:
- «Թուլացած» քայլվածքը ցույց է տալիս մարդու անտարբերությունը դեպի շրջակայքն ու շրջապատողները: Այսպիսի քայլվածքը բնորոշ է դեռահասներին և երիտասարդներին, որոնք մշտապես կոնֆլիկտի մեջ են մեծահասակների հետ: Հաճախ իրենց մասին շատ մեծ կարծիքի են լինում:
- Խաթարված ռիթմով քայլվածքը մատնում է մարդու թուլությունը: Նա կարող է զիջել ճանապարհը, փոխզիջումների գնալ, միայն թե անհարմար վիճակի մեջ չընկնի: Այսպիսի մարդիկ վախ են զգում շրջապատողներից:
- Եթե հստակ ռիթմով են քայլում, բայց ճոճվում են աջ ու ձախ’ շարժելով կոնքերը, հաճախ են տարբերվում իրենց ինքնավստահ, գոռոզ պահվածքով: Նրանք բարձր կարծիք ունեն իրենց հմայքի մասին և ձգտում են ամեն կերպ գրավել տղամարդկանց ուշադրությունը:
- Եթե քայլում են դանդաղ, փոքր քայլերով’ ձգտելով մարմնի վերին հատվածը շատ ուղիղ պահել, ապա այսպիսի մարդիկ հաճախ բարդույթավորված են, զսպված, շրջապատի հետ շփվելու խնդիրներ ունեն:
- Նրանք, ովքեր արհեստականորեն ազդակային քայլվածք են ստեղծում. ընդգծված արագ և մեծ քայլերով են քայլում’ թափահարելով ձեռքերը, փորձում են ակտիվ երևալ: Սակայն շատ հաճախ նրանք իրականում ոչ մի լուրջ գործ, զբաղվածություն չունեն: Այդ քայլվածքն ու հոգեբանությունը ավելի շատ հիշեցնում է «վազք տեղում»:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/60188
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել