1006՝ բռնկվեց SN 1006 (անգլերեն) գերնոր աստղը։
1707՝ Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան։
1753՝ հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը։
1786՝ Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը։
1840՝ Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ։
1884՝ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա։
1890՝ Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ։
1891՝ Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։
1945՝ Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը։
1948՝ ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։
1951՝ Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը։
1960՝ Սվերդլովսկի մոտ խփվում է ամերիկյան U-2 հետախուզային օդանավը։
2004՝ Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Կիպրոսը, Հունգարիան, Մալթան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան մտնում են Եվրամիության կազմի մեջ։
2011՝ Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին։

Տոներ
Լատվիա՝ Սահմանադրության օր
Աշխատավորների միջազգային տոն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել