Ցեղասպանության 100-րդ տարելիցը հետաքրքիր բացահայտում է ինձ նվիրել...
Փաստորեն, ողջ հայությունը կարելի է բաժանել երեք խմբի.
առաջին. աստվածավախ են ու աստվածապաշտ, ավանդապաշտ են, հավատարիմ են դասականին ու մնայուն արժեքներին... Դա նրանք են, ում կյանքի լուսավոր կետերից մեկն էլ ավելացավ Եղեռնի զոհերի հիշատակին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի շնորհիվ։ Այս խմբի հայերը կամ չեն ճանաչում Քիմին ու ազգի սևամորթ նեգրին, ու չեն լսում ռոք, կամ էլ լավ էլ ճանաչում են, բայց չեն նկատում ու չեն լսում...
Երկրորդ` Հռոմի պապը զուտ սպիտակ թասակով ու խալաթով մի մարդ է, որի նկարը մեկ-մեկ երևում է կայքերում, կամ էլ թեկուզ հենց ինքն է` Հռոմի պապը, որ, ասենք, նույնիսկ պատարագ է մատուցում Եռեղնի նահատակների հիշատակին, ի՞նչ է փոխվում դրանով։ Դրանով մեր Հայաստանի տեսարժան վայրերն ո՞վ ճանաչեց, կամ դա ի՞նչ մի PR ձև է... Այ ուրիշ է Քիմն ու սևամորթ ամուսինը ու Ցեղասպանության նախորդ օրվա ռոք համերգը... Ամբողջ աշխարհը մեզանից խոսեց...
Երրորդ. այ մարդ, հավես չունեմ, ինչ ուզում եք արեք, ոչ Հռոմի պապ եմ ճանաչում, ոչ Քիմ, ոչ էլ ռոք եմ լսում...
Եզրակացություն. ազգիս ասիմիլիացիայի վտանգը կախված է, թե 1 և 2-րդ խմբերից որ մեկը կգերիշխի... Եվ քանի որ 3-րդ խումբը շատ մոտ է 2-րդին, ասիմիլիացիայի վտանգն ավելի է մեծանում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bella.lalayan/posts/1047003111995762?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել