Աստղագետներին հաջողվել է անել Ծիր Կաթինի կենտրոնական հատվածի, որտեղ գտնվում է Երկիրը, 9-գիգապիքսելանոց լուսանկարը, որն ավելի քան 84 մլն. աստղ է պարունակում:
Պատկերն ստացվել է «VISTA» ինֆրակարմիր տելեսկոպի խցիկով և միավորում է հազարավոր առանձին լուսանկարներ: Լուսանկարը պարունակում է տասն անգամ ավելի շատ աստղեր, քան նախկինում երբևէ արված լուսանկարները և թույլ է տալիս գիտանականներին կատարել կարևոր վիճակագրական հետազոտություններ` Ծիր Կաթինի տարբեր աստղերի տարիքի, զանգվածի, ջերմաստիճանի և գույնի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «NEWSru.com»-ը, բացառիկ պատկերը հսկայական չափերի է` 108 200 х 81 500 պիքսել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=169468929859083&set=a.133225363483440.24117.132822386857071&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել