Մարդիկ միշտ էլ փորձում են բնական միջոցներով բուժել իրենց ցավերը, սակայն բոլոր մթերքները չէ, որ կարող են օգնել այդ գործում: medobzor.net կայքը ներկայացնում է հինգ մթերքները՝ բնական ցավազրկող միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել հոգնածությունը, լարվածությունը, խրոնիկական «դանդաղկոտ» բորբոքումները:
Պղպեղ չիլո կամ կայենական պղպեղ (դրա հիման վրա պատրաստում են բալզամներ և պղպեղալաթեր, որոնք շատ օգտակար են հոդային ցավերի ժամանակ):
Մանանեխ: Մի կտոր սև հացի հետ մանանեխի միջուկ ուտելու դեպքում կարելի է բուժել ծանրաբեռնվածությունից առաջացած գլխացավը:
Կոճապղպեղ: Արևելյան բժշկության մեջ այս արմատը վաղուց օգտագործվում է ատամի ցավը մեղմացնելու համար: Շատ արդյունավետ է լինում կոճապղպեղից պատրաստված թուրմը:
Սխտոր: Կապսիցիումը հակաբակտերիալ նյութերի հետ կօգնի ազատվել ընդհանուր տենդագին վիճակից և բորբոքումներից առաջացած ցավերից:
Մուգ շոկոլադ: Սա այն մթերքն է, որն ամենից լավ է օգնում էնդարֆինների արտադրմանը: Իսկ այդ երջանկության հորմոնները նույնպես ցավազրկողներ են: