Ձու 4 հատ
Շաքարավազ 0.5 թեյի բաժակ
Ալյուր 1 թեյի բաժակ
Ընկույզ 150 գրամ
Փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

Կրեմ
Շաքարավազ 1 թեյի բաժակ
Ալյուր 1 ճաշի գդալ
Ձու 2 հատ
Կաթ 1 թեյի բաժակ
Կարագ 300 գրամ

Գլազուր
Կակաո 30 գրամ
Շաքարավազ 4 ճաշի գդալ
Թթվասեր 4 ճաշի գդալ
Կարագ 50 գրամ

Պատրաստման եղանակը

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, հարել շաքարավազի հետ, ասպիտակելուց հետո ավելացնել 10 ճաշի գդալ սառը ջուր, փխրեցուցիչին խառնած ալյուր, մանրացված ընկույզ, խմոր ստանալ: Ձվի սպիտակուցները հարել, միացնել խմորին գդալ-գդալ: Յուղած տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը, 40 րոպե թխել 200 աստիճանում: Կիսել երկու շերտի: Կրեմի կաթը խառնել ալյուրի, շաքարավազի, ձվերի հետ, եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը: Կրեմը սառեցնել, ավելացնել հարած կարագը: Լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Խմորին կրեմ քսել, դնել իրար վրա, կողքերին ևս կրեմ քսել: Գլազուրի համար խառնել կակաոն, շաքարավազը, թթվասերը, տաքացնել, մինչև շաքարը հալվի: Ավելացնել կարագը, խառնել: Տաք գլազուրը լցնել տորթի վրա, դնել սառնարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել