Esem.am-ը գրում է.
Դերասան-ամուսիններ Սամվել Դանիելյանն ու Սիրանուշ Լազյանը երեկ նշել են իրենց կրտսեր դստեր՝ Մարիայի 2 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում դերասանուհի մայրիկն ասաց, որ մտերիմների հետ փոքրիկի ծննդյան օրն անցկացրել են մանկական սրճարաններից մեկում:
Սիրանուշի խոսքով՝ քանի որ ծնունդին հրավիրված փոքրիկների թիվը մեծ էր, որոշել են մանկական սրճարանում կազմակերպել տոնը: «Մինչ սրճարան գնալն արթնացավ ու քանի որ արդեն գիտեր՝ իր ծնունդն է, ասաց՝ շնորհավոր: Ինքն իրեն շնորհավորեց, ու գնացինք սրճարան, որտեղ Մարիան շատ ուրախ էր. լիարժեք էր իրեն զգում»,- պատմեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին: Ըստ նրա՝ փոքրիկի տրամադրությունը շատ բարձր է եղել, պարել է, ուրախացել: «Թեև դեռ փոքր է ու պարի չի գնում, սակայն մեծ քույրիկից կրկնօրինակում է պարի բոլոր շարժումները»,- մանրամասնեց Սիրանուշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ