Արտագաղթը խրախուսում է ոչ միայն աշխատատեղերի բացակայությունը, այլ նաև եղած գործատուների կողմից առաջարկվող պայմանները, վերաբերմունքն աշխատողի նկատմամբ, մթնոլորտը, որը ստիպում է հազարավոր մարդկանց կամ թքել փողի վրա ու նստել տանը, լքել երկիրը, կամ էլ ատամները սեղմած աշխատել` ամեն աշխատանքային օրը որպես պատիժ ընկալելով....
Արտաքուստ հաջողությունների հասած հանրահայտ ֆիրման ներսից հաճախ կռացած ճորտերով պլանտացիայի է նման. մինիմալ վճարի դիմաց աշխատացնում են սահմանվածից շատ ավելին, երբեմն առանց հանգստյան օրերի... Ճիպոտը ձեռքներն է` «դժգոհ ես, կվռնդենք, գործ ման եկողները շատ են»:
Եվ որևէ վերահսկողություն չկա... Միջնադարից ավելի հետամնաց մթնոլորտ է աշխատաշուկայում....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/susanna.zoranyan/posts/630907100376452?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել