Այն, ինչ արեց այսօր վարչապետը կառավարության նիստում՝ իմ օրենսդրական նախաձեռնության մասին հարցի քննարկման ժամանակ, ինձ համար առավել քան հաճելի էր: Կառավարության նիստին արդեն ներկայացված բացասական որոշման դեմ արտահայտվելով՝ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, թե որքան լավ է պատկերացնում խորհրդարանական հարթակի կարևորությունը, ավելին՝ շեշտեց, որ «դա նաև հարթակ է, հնարավորություն, որպեսզի կառավարության անդամն իր դիրքորոշումը ներկայացնի և խորհրդարանին»: Շնորհակալ եմ, պարո՛ն վարչապետ: Հույս ունեմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի գործադիրի ղեկավարի խորհրդին, և մենք իսկապես կկարողանանք նոր մոտեցում ցուցաբերել ԱԺ-ում կանոնակարգային նման հարցերը սեփական որոշմամբ առաջ տանելու հարցում:
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել