Fact.am-ը գրում է.
Արդյոք թեյը միայն խմելու՞ համար է նախատեսված: Իհարկե ոչ: Կան թեյի օգտագործման մի շարք առաջին հայացքից թվացող անսովոր բնագավառներ:
- Շատ հաճախ արդուկելիս, հատկապես մուգ գույնի շորերի վրա գծիկներ են առաջանում: Եվ միայն տանտիրուհիներն են հասկանում, թե ինչքան բարդ է ազատվել դրանցից: Սական դրան էլ կարելի է լուծում տալ, ընդհամենը անհրաժեշտ է երկու ճաշի գդալ եգիպտացորենի օսլան խառնել թեյի հումքի մեջ շախ տալ հետքերի վրա:
- Թեյը նաև պատուհանները լվանալու միջոց կարող է համարվել: Իսկ դրա համար հարկավոր է ուղղակի եփել թունդ կանաչ թեյ, դատարկել շշի մեջ և փայլեցնել պատուհանները:
- Իսկ հիմա հանգստացնենք ոտքերը: Այն, որ թեյը մաշկի համար լավ է շատերը կգիտենան: Սակայն կանաչ թեյով ոտքերի վաննաների մասին ոչ բոլորն են իրազեկ: Եվ շատ իզուր, քանի, որ անանուխով թեյը ոտքերը հանգստացնելու ամենալավ միջոցն է:
- Թեյն օգնում է նաև կապտուկների դեպքում: Վնասված հատվածին դրեք թարմ թրմած, բայց արդեն սառած սև թեյ, և կապտուկն արագ կանցնի: Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում կոմպրեսն անել օրական երկու անգամ` 20 րոպեով:
- Թեյը կօգնի ածելիից կտրվածքների դեպքում: Թեյի թաց փաթեթը կհանգստացնի ածելիի կտրվածքից առաջացած ցավը:
- Բորբոքված մաշկի և սև կետիկների դեպքում խորհուրդ է տրվում լվացվել կանաչ թեյով:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/3456
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել