Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձավոր Արևելքում տեղ գտած զարգացումների և ծայրահեղական ուժերի կողմից քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի դեմ սանձազերծված վայրագությունների և ահաբեկչությունների առիթով: Խստորեն դատապարտելով օրեր առաջ Հալեպում 15-րդ դարի Սրբոց Քառասնից մանկանց հայկական եկեղեցու միտումնավոր պայթեցումը` Վեհափառ Հայրապետը նկատել է, որ այս քայլն Աստծու դեմ գործված արարք է, որն անընդունելի է բոլոր կրոնների համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով` այն ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը: Նորին Սրբությունը նաև վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի մարդկային կյանքում վերջ դնել և կանխարգելել բոլոր նման դատապարտելի արարքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=917966611599952&set=a.129580130438608.21406.100001598644661&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել