Finishing touches: She strut her stuff in fancy red sneakers while carrying a graphic backpack and concealing her eyes behind oversized aviator shades

30-ամյա Քլոե Քարդաշյանն ընդամենը մի քանի տարի առաջ բոլորովին այլ տեսք ուներ։ Քլոեն թմբլիկ էր, դեմքը գեղեցիկ էր, սակայն մի տեսակ հղկված չէր։ Տքնաջան մարզումների ու գեղարարական միջոցների օգնությամբ ռիելիթի աստղն անճանաչելիորեն փոխակերպվեց։  

Back on! It is apparent that Khloe and French have reunited, as they enjoyed an intimate trip to Miami in March and also spent Valentines Day in each others company

Այնուամենայնիվ, Քլոեն այն մարդկանցից չէ, ով կանգ է առնում ձեռք բերածի վրա։ Նա մինչ օրս էլ շարունակում է կանոնավոր մարզումները։ Երեկ նա այցելել էր Բեվերլի Հիլզի մարզասրահներից մեկը։ 30-ամյա ռիելիթի աստղն այս անգամ մարզասրահ էր գնացել երկար հյուսքերով։ Անշուշտ, նրա մազերը չէին կարող այսքան կարճ ժամանակում աճել. ակնհայտ է, որ նա դիմել է մազերի արհեստական երկարացման։

Gym bunny: Khloe Kardashian kept with routine as she hit the gym in Beverly Hills on Wednesday

Նա մարզասրահ գնացել էր բուռն երեկույթից հետո, որի ընթացքում մի լավ զվարճացել էր ռեփեր Ֆրենչ Մոնտանայի ու քրոջ՝ 17-ամյա Քայլի Ջեների հետ։ Ամուսնուց՝ 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմից բաժանվելուց հետո նա սիրավեպի մեջ էր Ֆրենչ Մոնտանայի հետ, սակայն նրանց սիրավեպն աչքի էր ընկնում վայրիվերումներով, գժտություններով ու հաշտություններով։ Հիմա հաշտության փուլն է։ Ֆրենչն ու Քլոեն որոշել են վերսկսել իրենց հարաբերությունները։ Մարտին նրանք ռոմանտիկ ուղևորություն կատարեցին դեպի Մայամի, իսկ նախքան այդ միասին անցկացրին Վալենտինի օրը։ Նրանց սիրավեպը սկիզբ էր առել դեռևս 2014 թ.-ի սկզբներին, սակայն 8 ամիս անց նրանք գժտվեցին, իսկ նոյեմբերին կրկին հաշտվեցին։ Մի խոսքով, այս սիրահարները շատ «խառն են»։ Իմիջիայլոց, Քլոեն դեռ պաշտոնապես չի ամուսնալուծվել Լամար Օդոմից, թեպետ նրանք բաժանված են 2013 թ.-ից։

Off she goes! Following her workout, Khloe headed back to her car 

Օրեր առաջ Քիմն ու Քորթնին պատմել են, որ Լամարից բաժանվելուց հետո Քլոեն իր մխիթարանքը գտել է ինտենսիվ մարզումների մեջ։ Իսկ «Cosmopolitan Body»-ին տված հարցազրույցում Քլոեն ինքն է մանրամասնել իր կյանքի այդ շրջանում ունեցած դժվարությունների մասին։  

Buddy buddy: Khloe was seen bumping fists with someone on her way into the gym

Երբ ես ու Լամարը խնդիրներ ունեինք, ես որոշեցի իմ էներգիան ուղղել մարմնամարզությանը: Եթե ես տնից դուրս էի գալիս ու ընկերուհիներիս հետ տարբեր վայրեր այցելում, պապարացիները հետևում էին ինձ, ինչն ինձ ստիպում էր ավելի նվաստացած զգալ ինձ։ Մարզադահլիճն իմ միակ մխիթարանքն էր։ Այնտեղ ես կարող էի երաժշտություն միացնել, պարել ընկերուհիներիս հետ ու ինձ թույլ տալ հիմարություններ անել։ 

New look: The 30-year-old reality star showed off her newly braided hairstyle, which she rocked the night before while out with on-off beau French

Քլոեն շատ զգայուն սիրտ ունի։ Երբ նրա խորթ հայրը հայտնեց սեռափոխության որոշման մասին, Քլոեն ամենից ավելի ծանր տարավ Բրյուսի փոխակերպումը կնոջ։ Նա մինչ այժմ էլ չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Ընտանիքի մյուս անդամները շատ ավելի հանգիստ են ընդունում այս փոփոխությունը։ 

Red hot! The Keeping Up With The Kardashians star sported a bright red cropped jacket over a skintight black top with black leggings 

Լուսանկարներ նախորդ օրվա երեկույթից

Party people: The night before, the reality star partied with her on-off beau, rapper French Montana, 30, and her younger half-sister Kylie Jenner, 17

Քայլին Ֆրենչ Մոնտանայի հետ

Turning up: Khloe shared this snap  with gal pals Malika Haqq and Stephanie Sheppard, writing, About last night.... Turning up on a Tuesday for reals @steph_shep @forevermalika #Braids #HulaHoopHoops

Friends: The reality star posted this photo, with the caption, About last night By @kylemassey:Braids on fleek wit @khloekardashian #happybirthdaylaflame

Buddies: French Montana Instagrammed a snap with Chris Brown and a friend in swashbuckling costume, writing, Pirates !!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել