Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ։ Իր հերթին անկատար մարդն իրեն շրջապատող աշխարհը վերափոխեց ու կերտեց իր նմանությամբ։ Այսօր՝ առաջին մարդու ստեղծումից 150.000 հազար տարի անց (ըստ ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի գենետիկների), մարդկային գործոն կարելի է նկատել մեզ շրջապատող գրեթե բոլոր երևույթներում։ Ժամանակակից աշխարհը մարդակերտ է, իսկ անկատար մարդը սխալներ գործելու վնասակար սովորություն ունի։ Կիքսեր ու սխալներ լինում են արդյունաբերության մեջ, բժշկության մեջ, շինարարության մեջ... Եթե այլ ոլորտներում մարդկանց մեղքերն ապաշխարելուց հետո ներվում են, իսկ սխալները՝ մոռացվում, ապա մամուլի, մասնավորապես՝ հեռուստատեսության սխալները ոչ միայն չեն մոռացվում, այլև ծաղրի առարկա են դառնում։

Այսօր հավաքել և ձեր դատին եմ ներկայացնում եթերում տեղի ունեցած ամենախոշոր կիքսերը, որոնք ամիսներ շարունակ քննարկվել են, քննադատվել ու  ծաղրվել։ Չզարմանաք, սխալներ թույլ տվողների մեջ նաև աշխարհի լավագույն լրատվամիջոցներն են։ Եվ այսպես, գնացինք։

CNN

Քարտեզ կազմողը մի քիչ արագացրել է պատմական դեպքերն ու Ուկրաինան ամբողջությամբ ընդգրկել է Ռուսաստանի կազմի մեջ։ Կարծում եմ՝ կարիք չկա մեկնաբանելու, թե ինչ աղմուկ բարձրացրին ուկրաինացիներն այս դեպքից հետո։ CNN-ը ստիպված էր ներողություն խնդրել։

 

Հավանաբար նույն կրեատիվ քարտեզագրողը փորձել է ուղղել սխալն ու «գրավված» Ուկրաինայի համար նոր տարածքներ է գտել Հարավային Ասիայում ու թողարկումներ անց Ուկրաինան քարտեզի վրա ցույց է տվել Պակիստան պետության հարևանությամբ։ Ինչ խոսք, վատ տարածքներ չեն, բայց կարծես դրանք ուկրաինացի բլոգերների սրտով չէին։

Իսկ այստեղ նույն CNN-ի լրագրողն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շփոթում է ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ։ «ԱՄՆ ռազմական նավատորմի հատուկ նշանակության ջոկատի մարտիկը, որը սպանել է Բարաք Օբամային, ենթարկվել է հարձակման»,-այսպիսի տեքստ է գնում CNN-ի ուղիղ եթեր։ Սրանից հետո համացանցում իսկական աղմուկ է բարձրանում։ «Օբամային սպանե՞լ են», «Հատուկ ջոկատայինները դո՞ւրս են եկել վերահսկողությունից»... Իսկ այդժամ ոմանք կատակում էին. «Ինչ-որ մեկին հենց նոր հեռացրին աշխատանքից»,-գրել էր օգտատերերից մեկը։

Fox

Մտածում եմ՝ գուցե Զադորնովը չի չափազանցնում, երբ հումորներ է անում ամերիկացիների մասին։ Ահա թե ինչ հետաքրքիր հաշվարկ է արել ամերիկյան այս հեռուստաընկերության աշխատակիցը։ Իսկ գուցե նա մաթեմատիկայի նոր ճյուղ է հորինել, որտեղ մեկ միավորը ոչ թե 100 % է, այլ 193 :)

Fox news

Fox news-ի այս լրագրողը նախընտրել է անոնիմ հանդես գալ։ Երևի պատճառներ ունի սրա համար։ Человек невидимка, человек туман :) 


ABC7 News

Համաձայնեք, որ դերասանուհի Հոլի Բերին վերջին շրջանում շատ է փոխվել։) Իսկ գուցե սա գրիմի կախարդական ո՞ւժն է։

FOX 25

Սարսափելի կորուստ։ Կապիտանը կորցրել է իր սենդվիչը։ Նույնիսկ ասում են՝ Fox-ի բոստոնյան մասնաճյուղը կորսված սենդվիչների որոնողական աշխատանքներ իրականացնող մի ամբողջ բաժին ունի :) Սա իհարկե կատակ է, իսկ գրվածքն իրոք շատ ծիծաղելի է։

 

«Ռոսիա» հեռուստաալիք

Հերթական ոտնձգությունն Օբամայի նկատմամբ։ «Ռոսիա» հեռուստաալիքում նրան նոր անունով կնքեցին՝ Բարաք Պբանա։ Մայրիկը դեմ չէ, չէ՞, պրն նախագահ։

 

«Արմենիա» հեռուստաընկերություն

Անդրադառնանք մերոնց։ Երեկ համացանցը պարզապես պայթեց, երբ «Արմենիայի» լուրերի գլխավոր թողարկման ժամանակ Հրանուշ Հակոբյանին միանգամից Պաշտպանության նախարար և Ոստիկանապետ նշանակեցին։ Իսկ օրինակ ինչո՞ւ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար լինել կարող է, իսկ Սփյուռքի, Պաշտպանության նախարար ու Ոստիկանապետ լինել չի կարող։ Ի դեպ, հումորները շարունակվում են մինչ այս պահը։ 

Հեռուստաընկերությունները շարունակում են նոր նշանակումներ անել:) Մեդվեդևը՝ Լատվիայի նախագահ։ Հուսանք՝ Լատվիայում ոչ ոք դեմ չի լինի։ Մամուլի միջոցներին հշեցնեմ, որ իրենք ընդամենը 4-րդ իշխանությունն են, ոչ թե գործադիրը։)

 

«Ռոսիա 24» հեռուստաալիք

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքը հավանաբար ժամանակի մեքենա է ստեղծել, տեղափոխվել Նիկոլայ Գոգոլի կամ ֆիլմի նկարահանման օրեր ու այնտեղից ուղիղ հեռարձակումներ է անում։)

Այսպիսի կիքսեր եթերում հազարներով եղել են ու դեռ կլինեն։ Պարզապես պետք է նայել, ուրախանալ ու անցնել առաջ։ Հուսամ՝ կարողացա ձեր տրամադրությունը բարձրացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել