Ռոշել Հոլմսը 23 տարեկան էլ չկար, երբ բժիշկները նրան ասացին, որ նա կարող է մահանալ ճարպակալման հետևանքով։ Նախքան այդ Ռոշելն ուղեղն անջատած ուտում էրն ու օրը 20 ծխախոտ ծխում, սակայն մոտալուտ մահվան սպառնալիքն ստիպեց նրան կտրուկ փոխել կենսակերպը։ Նա մոտ 125 կգ էր կշռում, երբ որոշեց հրաժարվել ծխելուց ու զգալի սահմանափակումներ մտցնել սննդակարգում։ Ռոշելը, ով ներկայումս աշխատում է հացի փռում, սնվում է գլխավորապես մրգերով ու բանջարեղեններով։ Նա խստորեն հետևում է օրվա ընթացքում ընդունվող կիլոկալորիաներին։

Rochelle Holmes, 26, ballooned to 20st 5lbs after eating four takeaways a week and smoking 20 cigarettes a day She shed 8st after changing her diet and exercising and is now a size 12

Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.

Ես վառ ապացույցն եմ այն բանի, որ մարդ կարող է հաջողության հասնել սեփական որոշման շնորհիվ ու ողջ կյանքում առողջ զգալ իրեն։

Miss Holmes ballooned to a size 24 after going on nights out with friends and heavily drinking. She spent £30 a week on takeaways and kebabs and never learned to cook a proper meal

Ներկայումս Ռոշել Հոլմսը 26 տարեկան է։ Նա շատ վաղ հասակից է պարթև երեխա եղել, սակայն ավագ դպրոցում նրա քաշն արդեն նորմայից զգալիորեն ավել էր։ Այդ տարիքում նա սկսեց ընկերների հետ բարեր ու ակումբներ գնալ։ Ակումբային երեկոների ընթացքում նա չարաշահում էր ոչ միայն ճարպոտ սննդամթերքը, այլև ալկոհոլային խմիչքները ու ծխախոտը։ 17 տարեկանում Ռոշելն արդեն 20 համարի հագուստ էր կրում։

Miss Holmes was so overweight she became out of breath walking up stairs After slimming down to 11st Miss Holmes says she wants to be healthy forever

Նիհարելու ընթացքը

Նա կախվածություն էր ձեռք բերել արագ սննդից ու ամեն շաբաթ գրեթե 50 դոլար էր ծախսում պիցցաների ու քյաբաբների վրա։ Ծխախոտի, ոգելիցի ու անառողջ սննդամթերքի չարաշահման հետևանքով աղջիկն այնպիսի անհրապույր տեսք էր ստացել, որ բարդույթավորվում էր իր արտաքինի պատճառով ու չէր ուզում տնից դուրս գալ։ Այնուամենայնիվ, նրա ընկեր Քրիսը սիրում էր նրան հենց այնպիսին, ինչպիսին նա կար, միայն թե մտահոգվում էր իր ընկերուհու առողջության համար։ Հերթական բուժզննումներից մեկի ժամանակ բժիշկը զբուշացրեց Ռոշելին, որ նա կաթվածի լուրջ վտանգի տակ է ու եթե չվերափոխի կենսակերպը, կարող է դեռ 25-ը չբոլորած մահանալ։    

Ես երբեք մարմնամարզությամբ չէի զբաղվում ու մտքիս միայն ձկնեղենը, պիցցան ու չիպսերն էին։  

Նա գնաց բժշկական կենտրոն՝ հուսալով, որ այնտեղ իրեն կօգնեն թողնել ծխելը, սակայն միայն աստիճաններով բարձրանալն արդեն իսկ մեծ բարդություն էր ներկայացնում ճարպակալած աղջկա համար։ Նա հևիհև բարձրացավ այն սենյակը, որտեղ պայմանավորվել էր հանդիպել բժշկին։ Աղջկա ճնշումը հասել էր 145/90-ի։ Ամեն անգամ կշռվելուց հետո կշեռքին երևացող թվերն այնքան սարսափելի չէին Ռոշելի համար, որքան այս թվերը։ Նա միայն այդժամ գիտակցեց, թե որքան հեռու էր ինքը գնացել իր բացասական սովորություններով։ Նա միայնակ չէր կարող հաղթահարել իր առջև ծառացած խնդիրը, ուստի որոշեց դիմել «Slimming World» կազմակերպությանը, որն օգնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նա սկսեց հաճախել զումբայի ու պարապել ծանրաձողով։

Նպատակասլացության ու տքնաջան մարզումների շնորհիվ աղջիկը նիհարեց ուղիղ 51 կգ։ Ներկայումս նրա առողջական վիճակը կարգավորվել է։ Նա այլևս չի տառապում ո՛չ շնչարգելությունից, ո՛չ արյան բարձր ճնշումից։ Ներկայումս նա անգամ մոտ չի գնում ծխախոտի տուփին, ակումբային կյանքը ևս կորցրել է նախկին գրավչությունը նրա համար։ Ռոշելն ապրում է իր ընկերոջ հետ, ով շատ է ոգևորել նրան նիհարելու դժվարին գործում։ Ռոշելն ազատվել է բարդույթներից ու կրում է սրտի ուզած հագուստը։ Բացի հացի փռում աշխատելուց նա աշխատում է նաև որպես խորհրդատու «Slimming World» կազմակերպությունում։ Իր խորհուրդներով նա օգնում է այլոց, ովքեր տառապում են ճարպակալման խնդիրներով։  



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել