Բաղադրությունը`

6 ձու
6 ճաշի գդալ ալյուր
6 ճաշի գդալ շաքարավազ
1 տուփ եփած խտացրած կաթ
150 գ ընկույզ

Պատրաստման եղանակը`

Սպիտակուցները հարիր հարիչով մինչև պնդանալը, ապա, շարունակելով հարել, քիչ-քիչ ավելացրու շաքարավազը: Հատ-հատ ավելացրու դեղնուցները՝ չդադարեցնելով հարելը: Մաղով զանգվածին ալյուր ավելացրու: Յուղաթղթին կարագ քսիր և խառնուրդը լցրու վրան: Թխիր 150 աստիճան տաքությամբ ջեռոցում 15-20 րոպե:

Խոհանոցի սրբիչը թրջիր, լավ քամիր, թխվածքը դիր սրբիչի վրա և փաթաթիր, ապա դիր չոր սրբիչի մեջ և թող, որ սառչի: Բացիր, վրան խտացրած կաթ քսիր, ավելացրու մանրացրած ընկույզը, ապա փաթաթիր ռուլետի տեսքով: Արտաքին շերտին ևս խտացրած կաթ քսիր՝ չմոռանալով վերջում ավելացնել մանրացրած ընկույզը:

Կարող եք խտացրած կաթը փոխարինել ջեմով կամ կրեմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել