Esem.am-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը երեկ դարձավ 25 տարեկան: ESem.am հետ զրույցում դերասանուհին պատմեց, թե ինչու է որոշել երկու օր շուտ նշել տարեդարձը, ինչ նվերներ ու անակնկալներ է ստացել և ինչքան ուրախ է անցել օրը: Անահիտի խոսքով` ծննդյան տոնը՝ գործուղման մեկնելն էր, այդ օրը քաղաքից բացակայելը: «Իսկ առանց նրա ես չեմ պատկերացնում տարեդարձս… Որոշեցինք այն երկու օր շուտ նշել, թեև ասում են, որ նախապես պետք չէ նշել տարեդարձը»,- ESem.am-ին հայտնեց դերասանուհին:

Վերջինիս ծննդյան խնջույքը կազմակերպվել է կարաոկե ակումբներից մեկում՝ ընտանիքի, մտերիմ ընկերների մասնակցությամբ: «Քանի որ ես շատ եմ սիրում երգել, դրա համար կարաոկե ակումբ գնացինք. երգեցինք, պարեցինք և ուրախացանք»,- նշեց Անահիտը:

Նրա խոսքով` կարաոկեում բալիկների կողմից անակնկալի է արժանացել: «Նրանք շնորհավորական տողեր էին գրել հայերեն, ռուսերեն և անգլերեն. նախ՝ դա ասացին ինձ համար, իսկ վերջում երգեցին Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգը»,- մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ նշեց Անահիտը:

Դերասանուհու խոսքով` ամուսինը մինչ գործուղման մեկնելն իրեն անակնկալ է մատուցել` կեսգիշերին նվիրելով 51 հատ ալ կարմիր վարդեր, որոնցից էլ Անահիտը շատ է ուրախացել: «Իսկ նվերը, հավանաբար, արտերկրից կբերի. թեև կարծում եմ, այնպիսի նվեր չկա, որ ինձ նվիրած չլինի. իմ ամբողջ կյանք է նվեր դարձրել»,- անկեղծ խոստովանեց Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել