Wedding.am-ը գրում է.

Այսօր արքայազն Վիլիամն ու դքսուհի Քեյթը տոնում են իրենց հարսանիքի 4-ամյակը, և Wedding.am-ը ձեզ է ներկայացնում փաստեր, որոնք մինչև այսօր չեն ներկայացվել հանրության ուշադրությանը:

Դա, անշուշտ, դարի ամուսնությունն էր: Նրանց պսակադրման արարողությանը հետևում էին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, այդ ամուսնության համար տոնակատարություններ կազմակերպվեցին երկրի բոլոր անկյուններում, հազարավոր մարդիկ հավաքվել էին Լոնդոնի փողոցներում՝ գեթ մեկ վայրկյան տեսնելու արքայական հարսանիքը:

Եվ այսպիսով, ներկայացնում ենք 10 փաստ, որոնք, դուք հաստատ, դեռ չեք կարդացել:

1. Քեյթի ծաղկեփունջը կազմված էր հովտաշուշանից, հակինթից, բաղեղից և Քաղցր Վիլիամ կոչվող ծաղկատեսակներից: Համաձայն արքայական ավանդույթների՝ նա իր ծաղկեփնջում ներառեց նաև Վիկտորիա թագուհուն պատկանած այգում աճող մրտենու ծառից մի ճյուղ: Այն համարվում է սիրո բույս, երկար և երջանիկ ամուսնության գրավական: Պսակադրությունից հետո ճյուղը տնկեցին հարսնացուի այգում:

kate-middleton-royal-wedding-prince-william-dress-590jn042911_590x393

2.Քեյթը ամուսնացավ 29 տարեկանում: Իհարկե, այնքան էլ «ծեր» չէ, բայց նա դարձավ ամենամեծ տարիքով արքայական հարսնացուն: Ամենաերիտասարդ հարսնացուն Իզաբելլա Վալուան էր, ով Ռիչարդ 2-րդի հետ ամուսնացավ 6 տարեկանում՝ 1369 թվականին: Քեյթը իր սկեսույր-մայրիկի՝ Դիանայից հետո երկրորդ արքայական հարսնացուն էր, որ ամուսնալիս օրիորդ չէր:

alg-diana-kate-dress-jpg

3.Քեյթը և Ուիլիամը իրենց հարսանեկան տորթը պատվիրեցին Ֆիոնա Քերնսի մոտ: Նրանք ցանկացել էին, որ տորթը պատրաստվի արքայազնի սիրելի բաղադրատոմսով: Քաղցր կախարդանքը պատրաստվեց ավելի քան 17.000 շոկոլադե թխվածքաբլիթից:

article-0-0BD49F2E00000578-959_634x515

4.Քեյթի հարսնաքույրը իր քույրն էր՝ Պիպան: Բացի այդ նա ուներ ևս 4 հարսնաքույր, ներառյալ Ուիլիամի 3-ամյա հրաշք սանիկը, ով ամեն անգամ փակում էր փոքրիկ ականջները, երբ հավաքված բազմությունը բղավում էր ոգևորվածությունից:  Հարսնաքույրերը կրում էին Nicki Macfarlane-ի զգեստները, ով հայտնի որպես հարսնաքույրերի լավագույն ոճաբան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել