Նայում ես էս հեղափոխական կոչված որոշ անհատների էջերն ու մտածում, մեկ ՀԱԿ-ի կողմից են «հեղափոխություն անում», մեկ Նախախորհրդարանի, մեկ Րաֆֆու, մեկ գոմիկների, մեկ բնապահպանների ու սենց շարունակ... Դրանցից հատկապես մեկին շատ լավ եմ հիշում, անունը չեմ գրի, բայց մի անգամ տեսախցիկի առաջ թունդ-թունդ «բողոքում» էր, թե իբր իր ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակել են... Ու էդ պահին ինքն էլ իր ասածի վրա ու բռնած դերի վրա չկարողացավ ծիծաղը զսպել ու փռթկաց՝ չնկատելով, որ տեսախցիկն էդ ամենը գրանցեց՝ անկախ նրանից, որ քիչ ջանք չէր գործադրել, էդ պահին տեսադաշտից չքվելու համար... Նայում ես, հիշում, մտածում, որ սրանց համար հեղափոխությունը տուն-տունիկի պես մի բան է, էն որ մանկապարտեզում կլսեք, թե երեխեք, տուն-տունիկ ենք խաղում, դու մաման ես, ես՝ պապան, հիմա սրանց մոտ է... Քիչ է մնում կարդաս՝ «երեխեք, եկեք հեղափոխություն անենք, նենց հավես ա...»։
Ու եթե լուրջ, իրենց պահվածքն էս կոնցեպտից շատ չի տարբերվում... Չէր խանգարի ֆեյսբուքյան ստատուսներից, մի քանի հայտնի ու անհայտ ռոք երգիչների «թևավոր» մտքերից ու ստեղից-ընդեղից լսած, բայց մինչև վերջ չհասկացած ինչ-որ հայտնիներից բերված ցիտատներից զատ՝ մի քանի լուրջ գիրք էլ կարդային հեղափոխությունների պատմության վերաբերյալ՝ փաստագրական դրվագներով համեմված, որ հասկանան, թե ինչ ասել է հեղափոխություն, և թե ով են իրենք էս կյանքում առհասարակ... 
...Եթե «հեղափոխությունն» էդ մարդկանց համար գործի տեղ չի, ապա հաստատ «երեխեք, եկեք հեղափոխություն անենք, նենց հավես է...» կոնցեպտն է աշխատում էդ մարդկանց մոտ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել