Հոկտեմբերի 25-29-ը Սանկտ-Պետերբուրգում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այսօր առավոտյան ժամանել է Վասիլեօստրովյան վարչական շրջան, ծանոթացել շրջանի ղեկավարության հետ, որից հետո մասնակցել վարչական շրջանի 275-ամյակի կապակցությամբ կազմակերպված քաղաքային միջոցառումներին։ Պատվիրակության անդամները նախ այցելել են տոնական տոնավաճառ, ապա շրջել վարչական շրջանի տարբեր տոնական բեմահարթակներով:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել