ATV-ի «6-րդ զգայարան» հաղորդաշարը ռուսական «Экстрасенсы» հաղորդաշարի ծայրահեղ վատ պլագիատն ա: Սկսած հաղորդավարի արհեստական ու շինծու կեցվածքից, վերջացրած իբր էքստրասենսներով՝ կատարյալ տգիտություն է: Ամեն տեսակ շոու էլ պիտի որոշակի էթիկական կանոններ ու սահմաններ ունենա, թե չէ մի տեսակ ըստ էդ յանի էքստրահիստերիկների՝ բոլորն այլասերված են, փչացած, դուրս ընկած, ծայրահեղ վատը, դեգեներատ... և այլն: 
Չափն արդեն անցնում եք: Եթե ծրագիր ստեղծել չգիտեք, ապա ամենևին պետք չի ծրագրի եթերային «կյանքը» երկարացնելու համար դիմել տարատեսակ սանձարձակ քայլերի: Ձեզ թափ տվեք ու հավաքվեք: Կան հանրային դեմքեր, ովքեր ինքնասիրություն ասվածն իրականում ունեն ու ձեր նմաններին թույլ չեն տա սեփական անձը վարկաբեկել ու ստորացնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել