10885461_10206119555084773_191316386543784341_n

Գերմանիայում այսօր հարցվածների միայն 9 տոկոսն է Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ավարտը համարում պարտություն: Հարցվածների 89 տոկոսը մայիսի 8-ն ընկալում է որպես ազատագրման օր: Ինձ հաճելիորեն զարմացրին այս թվերը. կեցցե´ս, Գերմանիա ստեղծած Գերմանիայի ժողովուրդ… 2005-ի նման հարցումներով 35 տոկոսը 1945թ. պատերազմի ելքը պարտություն էր համարում: Համաշխարհային պատերազմի նկատմամբ հասարակության վերաբերմունքի նման փոփոխությունը կապվում է նաև այն բանի հետ, որ այդ օրերը վերապրած ավելի ու ավելի շատ տարեց գերմանացիներ են պատմում այդ ժամանակների մասին: Ահա ինչու՝ ինձ հետաքրքիր-կարևոր են թուրք հասարակական կյանքում կատարվող իրական փոփոխությունները ցեղասպանության ճանաչման, սեփական անհատական մեղքի գիտակցման, զղջման, հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին… Ցավոք, հայաստանյան ներհասարակական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ ուսումնասիրությունները կա՛մ քիչ-հազվադեպ են կատարվում, կա՛մ դրանք արժանահավատ չեն դառնում. հասարակական կարծիքի փոփոխությունը որպես գործիք չի կիրառվում… Ահա ինչու «Սեբաստացի» ռադիոյի 104-րդ թողարկումից առանձնացնում եմ երեկ կրթահամալիրի արհմիութենական կազմակերպության, Կարինե Հակոբջանյանի անձնական ջանքերով Երևանի բժշկական համալսարանի և Իզմիրլյան կենտրոնի միջոցներով կրթահամալիրում կատարվող հետազոտության հանրայնացումը: Ուշադիր լսենք, այն մեզնից յուրաքանչյուրին ու մեզ համար կարևորին՝ առողջությանն է վերաբերվում…

Ինչպե՞ս անենք, որ ուսումնական մեր ռադիոն գործընկեր դառնա ավելի ու ավելի շատ թվով սեբաստացիների համար, ինչպե՞ս մեծացնենք մեր ռադիոյի ունկնդիրների թիվը: Այն 19 րոպե 20 վայրկյանը, որ ես տրամադրեցի հաղորդման ունկնդրմանը, ինձ օգտակար ու հաճելի թվաց: Կրթահամալիրի blog.mskh-ը նման առաքելություն ստանձնել էր՝ կրթահամալիրի բլոգերների ընթերցելիությանը-տարածվածությանը նպաստելու: Ես ցավով-սիրով եմ արձանագրում իմ վրիպումը. ինձ համար օգտակար էին իմ օրագրի համար արվող բլոգային ուսումնասիրությունները… Ընդհատեցի. չունեմ արդարացում՝ այդ սովորությունը շուտափույթ վերականգնելուց բացի: Ամենադժվարն ու կարևորը, իհարկե, իրար գրած-ստեղծածը պարբերաբար կարդալ-լսել-տեսնելն է, դրա քննարկումը, դրա նկատմամբ պատշաճ վերաբերմունքը…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել