Միստր Բինի հայտնի դերակատար Ռոուեն Ատկինսոնը միշտ փորձել է տեսախցիկներից հեռու պահել իր անձնական կյանքը։ Այնուամենայնիվ, երկուշաբթի երեկոյան նա իր երիտասարդ զուգընկերուհու հետ էր ներկայացել «American Buffalo»-ի լոնդոնյան պրեմիերային։ Նա կարծես անգամ ցանկանում էր, որ տեսախցիկները ֆիքսեն իր նոր ընկերուհուն և հպարտությամբ նայում էր շուրջբոլորը. նրա աչքերում կարելի էր կարդալ «Տեսեք, ինչ երիտասարդ ըկերուհի եմ «կպցրել»։ Դե տրաքեք»։ Ռոուեն Ատկինսոնի զուգընկերուհին ամերիկացի դերասանուհի Լուիս Ֆորդն է։ 60-ամյա Ատկինսոնն ամուր բռնած էր պահում իր 32-ամյա ըկերուհու ձեռքը։ Նա մի խնջույքից հետո էր Լուիսի հետ գնացել պրեմիերային։

Whereve they Bean? Rowan Atkinson stepped out in London with his girlfriend Louise Ford on Monday night

Ատկինսոնը, ով էկրաններին հիմնականում դասական ոճով է հանդես գալիս, պրեմիերային ևս ներկայացել էր դասական ոճի էլեգանտ կոստյումով։ Նրա ընկերուհին հարմարավետ կոմբինիզոն էր հագել, որի վրայից կրում էր ճերմակ կոստյում։      

Suits you: The 60-year-old looked smart in a navy suit as he left the afterparty for the opening night of American Buffalo
Ռոուենի ու Լուիսի սիրավեպը սկիզբ առավ անցյալ տարի, թեպետ նրանք ծանոթ էին դեռևս 2013 թվականից։ Նրանք առաջին անգամ հանդիպեցին «Quatermaine’s Terms» կատակերգության նկարահանման հրապարակում։

Սիրուհու հետ և նախկին կնոջ հետ

Ռոուենի ու Լուիսի սիրավեպը բուռն ընթացք ստացավ այն բանից հետո, ինչ Ռոուենն ամուսնալուծվեց իր 23 տարվա կնոջից՝ Սունետրա Սեսթրիից։ Նրանք առանձին էին ապրում դեռևս մինչև պաշտոնական ամուսնալուծությունը։

Mind the gap: At 32, comedy actress Louise is 28 years younger than her  partner

Ռոուենն ու Սունետրան հանդիպել էին 1980-ականներին, երբ Սունետրան աշխատում էր «BBC» հեռուստաընկերությունում իբրև դիմահարդար։ Նրանք երկու համատեղ երեխա ունեն՝ դուստր Լիլին ու որդի Բենջամինը։ Նախքան Լուիսին հանդիպելը Ատկինսոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրեն շատ բան է կապում իր մարմնավորած միայնակ կերպարների հետ։

Keep close: The pair, who began dating last year, certainly looked loved up as they left the star-studded bash hand-in-hand

Ես մարմնավորել եմ մի քանի տխուր ու մեկուսացած կերպարների. Բինը նրանցից ամենավառն է։ Ես կարծում եմ, որ իմ ու նրանց միջև ընդհանուր շատ բան կա։

Comedy duo: The couple first met in 2013 when they performed in West End show Quatermaine’s Terms

Մեկ այլ հարցազրույցի ընթացքում էլ նա կես կատակ-կես լուրջ մեկնաբանել է, թե ինչու է խուսափում անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխանելուց.

Միայն մեկ բան կա, որն ավելի կարևոր է, քան քո ընտանեկան կյանքի մասին չխոսելը։ Դա քո ընտանեկան կյանքի մասին չխոսելու պատճառների մասին չխոսելն է։

Speedy exit: The couple seemed in good spirits as they headed home together 

Այսքանից հետո էլ ի՞նչ խոսես։ 

Rowan Atkinson with girlfriend Louise Ford

Մարդը չի ուզում, որ լրագրողները քիթը կոխեն նրա անձնականի մեջ։    

Sign on the dotted line: The star was approached by a number of autograph hunters as he got into his car

Երկրպագուներից պրծում չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել