Սա այն ֆիլմերի շարքին է դասվում, որ պետք է անպայման դիտել. անչափ իմաստուն և ուսուցողական է. վաղ, թե ուշ մենք պետք է ընտրենք մեր կյանքի ճանապարհը...
«Սիրելինե՛րդ իմ,
Ներեցե՛ք ինձ, եթե միշտ չէ, որ ստացվել է ձեր հանդեպ սերս ցուցաբերել այնպես, ինչպես կցանկանայի...
Սիրելի՛ Նինա, մի՛ տխրիր: Զինվե՛ք ոգու տոկունությամբ. մեզանից յուրաքանչյուրն ունի ճակատամարտի իր դաշտը: Աստված մեզ է տվել ամեն բան և մի օր պիտի հարցնի, թե ինչպե՛ս ենք տնօրինել Իր ընծաները: Գիտելիքը չէ, որ այլակերպել է աշխարհը, այլ` բարեգթությունը...
Է՛լգա, Արխա՛նջելո, մի՛ մոռացեք, որ ձեր առջև սոսկ մարմիններ չեն, այլ նաև հոգիներ` անմահ, աստվածային, այնպես որ սիրե՛ք նրանց, ինչպես ինքներդ ձեզ, աշխատե՛ք հավատքով ու խանդավառությամբ` խուլ գովեստների ու պախարակումների հանդեպ, քանզի չկա անհնար ոչինչ, եթե դուք ինքներդ ձեզ դրանում չհամոզեք...
Ջիո՛րջիո և Է՛լենա, ընկերնե՛ր իմ, կյանքն ակնթարթ է. պատիվը, հաղթությունը, հարստությունը ու գիտությունը եկվոր են, իսկ կյանքի բոլոր գրավչություններն էլ հեռանում են: Մնում է միայն հավիտենական սերը` սկզբնապատճառը ամենայն բարյաց, սեր, որը մեզանից անդին էլ պիտի ապրի. չէ՞ որ սերը Աստվածն է: Կարևորը` սիրի՛ր ճշմարտությունը, եղի՛ր այն, ինչ կաս` առանց ձևականության, վախի և շուրջդ նայելու: Եվ եթե անգամ ճշմարտությունը քեզ համար հալածանք արժենա, ընդունի՛ր այն, եթե տառապանք` համբերի՛ր: Եթե հանուն ճշմարտության ստիպված լինես զոհաբերել քեզ ու քո կյանքը, անսասա՛ն եղիր ինքնազոհաբերմանդ մեջ. մահն ամենևին էլ ավարտը չէ, այլ` սկիզբը...»
(հատված բժիշկ Մոսկատիի կտակից)
Նյութի աղբյուրն` այստեղ