Մատների ծայրերով ճակատին կտկտացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածում - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - անվստահություն։

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նյարդային վիճակը, փորձում է հանգստանալ:

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ է իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Ցուցամատով և բութ մատով բռնել հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակել – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

Ակնոցով սեղանին թխկթխկացնել – դժգոհ է, հարկավոր է կրկնել:

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվել – խորհում է, ինչ-որ բան կասկածում:

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քիթը շոյել – փորձում է պարզել:

Ցուցամատով քթի տակ շոյել – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել