Բաղադրությունը`

250-300գրամ հավի բդիկների ֆիլե
40գ հնդկական ընկույզ
1 ոչ մեծ կանաչ քաղցր պղպեղ
1 փոքր սոխ
2.5 սմ կոճապղպեղի թարմ արմատ
1 թեյի գրամ սոդա
2 թեյի գրամ եգիպտացորենի օսլա
1 թեյի գրամ բրնձի կամ չոր սպիտակ գինի 
3 ճաշի գրամ բուսական յուղ

Սոուսի համար անհրաժեշտ է՝
1 ճաշի գրամ սոյայի սոուս
1 ճաշի գրամ ոստրե սոուս 
1 թեյի գրամ բրնձի կամ չոր սպիտակ գինի 
0.5 թեյի գրամ շաքար
Թարմ աղացած սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը`
Պատրաստման ժամանակը՝ 40 ր
Չափաբաժին՝ 2-3

Կտրատել հավի բդիկների ֆիլեն 1.5սմ երկարությամբ: Սոդայով պատել բոլոր կողմերից, թողնել 15-20 րոպե, այնուհետև ամբողջությամբ լվանալ և չորացնել թղթե սրբիչների օգնությամբ: Օսլայով պատել հավը, ցողել գինով, մարինացնել 15 րոպե: 
Խառնել սոուսի բոլոր բաղադրիչները 3 ճ.գ. ջրի հետ մինչև միատարր զանգված ստանալը։
Մաքրել պղպեղը պտղակորիզից և պտղակոթից, կտրատել պղպեղը քառակուսի կտորներով 1.5 սմ մեծությամբ: Նույն ձևով կտրատել նաև սոխը: Մաքրած կոճապղպեղը երկարությամբ կտրատել՝ լուցկու հատիկի հաստությամբ: 
Տաքացնել 2 ճ.գ. յուղ չինական խորը թավայի (վոկ) մեջ, տապակել հավը ուժեղ կրակի վրա՝ միաժամանակ խառնելով 3 րոպե: Տեղափոխել հավը թղթե սրբիչով ծածկված ափսեի մեջ: 
Մնացած յուղը լցնել վոկի մեջ, ավելացնել կոճապղպեղը և քաղցր պղպեղը, տապակել 3 րոպե: Նորից տեղավորել հավը վոկի մեջ և եփել 30 վայրկյան: 
Լցնել սոուսը, առավելագույնս ուժեղացնել կրակը, ավելացնել հնդկական ընկույզը և խառնելով եփել ևս 1 րոպե: Անմիջապես տեղավորել ափսեների մեջ և մատուցել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել