thumbFact.am-ը գրում է.

Ինչպես գրում է Daily Mail-ը` ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք ու տղամարդիկ, ովքեր շատ են յոգուրտ, ծովամթերք, առանց կաշվի հավի միս և ընկուզեղեն օգտագործում,  մեծ հնարավորություն ունեն  նիհարելու տարիների ընթացքում: Իսկ նրանք, ովքեր շատ են օգտագործում կարմիր միս, վերամշակված մսեղեն և ածխաջրեր պարունակող սպիտակ հաց, կարտոֆիլ ու քաղցրեղեն, ավելի մեծ հավանականությամբ՝ գիրանում են տարիքի հետ:

Հետաքրքրական է, որ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ կաթնամթերք, ներառյալ`  պանրեղեն ու կաթ օգտագործելը բնավ չի ազդում գիրանալու գործընթացի վրա:
Ավելորդ քաշ ձեռք բերելու հարցում մեծ դեր ունի մեկ ճաշի ընթացքում ընդունվող տարբեր սննդամթերքների համադրությունը: Օրինակ` կարմիր միսը ածխաջրերով հարուստ սննդամթերքի հետ օգտագործելու արդյունքում մեծ է գիրանալու հավանականությունը, իսկ միսը բանջարեղենների հետ ուտելը ավելի օգտակար և անվնաս է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել