Իմաստուն ծերունին շատ էր սիրում երեխաներին նվերներ մատուցել, բայց նվիրում էր միայն փխրուն նվերներ: Որքան էլ երեխաները փորձում էին զգույշ լինել, միևնույն է՝ խաղալիքները ջարդվում էին: Նրանք տխրում էին ու դառը լաց լինում: Անցնում էր որոշ ժամանակ, ծերունին նորից նրանց խաղալիքներ էր նվիրում, բայց ավելի ու ավելի փխրուն: Մի օր ծնողները չեն դիմանում և ասում են ծերունուն.
-Դու իմաստուն ես, մեր երեխաներին էլ սիրում ես: Բայց ինչո՞ւ ես նրանց նման նվերներ անում: Նրանք ամեն կերպ փորձում են չջարդել դրանք, բայց միևնույն է՝ փշուր-փշուր են լինում, նրանք էլ դրանից լաց են լինում: Ախր այդ խաղալիքներն էլ այնքան լավն են, որ չխաղալ չի լինում:
-Կանցնեն տարիներ,-ժպտում է ծերունին,-և ինչ-որ մեկը նրանց իր սիրտը կնվիրի: Հնարավոր է` սա կօգնի նրանց նման անգին շնորհի հետ փոքր-ինչ զգույշ վարվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/819524124802583?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել