Ես միշտ այն կարծիքին եմ եղել ու հիմա էլ մնում եմ, որ ՊԲ մասին նյութերը պետք է հրապարակվեն ամենախիստ հսկողության ներքո...
Իմ շատ հարգելի գործընկերներ!!!
Իհարկե, գոտեպնդող, հուսադրող, դրական լուրերը բոլորիս համար ուրախալի են...
Մենք իսկապես հպարտանում ենք մեր ԶԻՆՎՈՐՈՎ` աշխարհի ամենախիզախ ու անձնազոհ ռազմիկներով... Բայց, հարգելիներս, եկեք հստակեցնենք` ինչքանով է նպատակահարմար այսպես բացեիբաց տարածել մեր մարըտավարության գաղտնիքները, թե ինչպես ենք կանխարգելում, ինչ միջոցներով, ինչպես ենք հսկում կամ ինչ ենք մտադիր անել... Չէ՞ որ դա խոցելի է դարձնում պաշտպանական մարտավարությունը... Մենք այսքանով վտանգի ենք ենթարկում մեր ԶԻՆՎՈՐԻ կյանքը...
Ես չեմ հասկանում` ում թողտվությամբ են այսպես հույժ գաղտնի լուրերը տարածվում։
Եվ վերջապես, եթե նույնիսկ տեղեկատվության եք տիրապետում, ինչո՞ւ տարածելու պահին մտածում եք միայն կայքի հեղինակության, այլ ոչ թե պետության ու սահմանի անվտանգության մասին։
Կարծում եմ՝ հոդվածը շուտափույթ պետք է հեռացվի կայքից, եթե արդեն այն չի տարածվել...
Հ.Գ. Հղում չեմ տալիս` ավելորդ անգամ դրա տարածմանը չնպաստելու համար... Խոսքը հետք-ի նյութի մասին է առաջնագծից։