Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ ռուսական գազը ՀՀ-ի համար կնվազի մինչև 165 դոլար՝ հազար խմ համար: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Գազի գնի նվազեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ալեքսեյ Միլլերի հանդիպման ժամանակ: Ըստ Ալեքսեյ Միլլերի՝ «Գազպրոմ» ընկերությունը գազաֆիկացումը կհասցնի մինչև 100%:
Նրա խոսքով՝ ներկայումս ռուսական գազի գինը ՀՀ-ի համար կազմում է 190 դոլար, և այդ մակարդակը թույլ է տալիս ներդրումներ իրականացնել ու արդիականացնել գազատրանսպորտային համակարգը:
Հեռուստաալիքի տեսանյութում նշվում է, որ Հայաստանում աճում է գազի օգտագործման մակարդակը, և Հայաստանը գազի պարտքեր չունի:
Հայատանում գազաֆիկացումը սկսվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում՝ 1959թ.-ից: Հայաստանի գազիֆիկացման մակարդակն 96 տոկոսի է հասնում, իսկ մայրուղային գազատարների երկարությունը 1841 կմ է:
Հ.Գ. ՀՀ-ն ունի նաև Իրանից եկող գազատար, որի երկարությունը կազմում է 188 կմ: