1. Ալիսանտե, Իսպանիա
Ալիսանտեն մի փոքրիկ քաղաք է Իսպանիայում, որը մասնագիտացել է համեստ ապրելակերպի մեջ: Նրանք հասել են դրան՝ առանց զոհելու քաղաքի գեղեցկությունը կամ ապրելակերպի որակը: Այն ծովափնյա քաղաք է Իսպանիայի Costa Blanca ափին և հայտնի է իր մեղմ կլիմայով, հրաշալի սնունդով, հետաքրքիր ժամանցով, հանգստացնող ապրելաոճով և զբոսաշրջությամբ: Մի վայր, որը երբեք չի հիասթափեցնի: Քաղաքի կենտրոնում տան վարձակալության մեկ ամիսը 550 $ է: Հասարակական տրանսպորտի վճարը 40 $ է ամսական: Մի շիշ ընտիր գինին 5 $ է, իսկ որակյալ տնական գարեջուրը՝ 1 $: Իսկ Իսպանիայում նվազագույն աշխատավարձը 1 ժամվա համար 5.82 $ է:
2. Մենդոզա, Արգենտինա
Արգենտինայի գինու հովիտների սրտում է գտնվում Մենդոզա անունով գեղեցիկ քաղաքը: Տեղի տնտեսությունը շատ զարգացած է, և նոր, թարմ բիզնեսների պահանջ միշտ կա: Եթե Դուք մտածում եք արտերկրում բիզնես ունենալու մասին, Մենդոզան ամենահարմար վայրն է: Քաղաքի կենտրոնում բնակարանի մեկ ամսվա վարձակալությունը $380 է: Մեկ սենյականոց բնակարանն արժե $60,000: Ընտիր գինու մեկ շիշը $4 է, իսկ որակյալ տնական գարեջուրը՝ $1.40: Արգենտինայում նվազագույն աշխատավարձը մեկ ժամվա համար կազմում է $8.35:
3. Բալի, Ինդոնեզիա
Այս էժան դրախտը գտնվում է Ասիայում: Բալին հայտնի է իր գիշերային կյանքով, տուրիզմի վրա հիմնված տնտեսությամբ և մի հրաշալի վայր է խանութ ունենալու համար: 1 սենյականոց բնակարանի վարձույթը քաղաքի կենտրոնում կազմում է ամսական $300: Ընտիր գինու մեկ շիշը $12 է, իսկ որակյալ տնական գարեջուրը՝ $1.60: Մինիմալ աշխատավարձը մեկ ժամվա համար կազմում է $1.20 է:
4. Չիանգ Մեյ, Թայլանդ
Չիանգ Մեյում Ասիայի ամենամեղմ կլիման է: Այն լեռնային քաղաք է՝ հարուստ մշակույթով, լավ սննդով և ջերմ հարևաններով: Այն մի վայր է, որտեղ Ձեր դոլարը կարող է շատ բան անել: Քաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության մեկ ամիսը $250 է: Մի շիշ ընտիր գինին $13 է, իսկ որակյալ տնական գարեջուրը՝ $1.30: Իսկ Թաիլանդում մինիմալ աշխատավարձը 1 ժամվա համար $2.87 է:
5. Կորազալ, Բելիզ
Այս քաղաքը նրանց համար է, ովքեր ուզում են հանգստանալ և կյանքից հաճույք ստանալ: Այն հրաշալի վայր է մեդիտացիայի և յոգայի համար, ունի գեղեցիկ ծովափներ, հրաշալի ռեստորաններ և շատ մատչելի է: 1 սենյականոց բնակարանի վարձույթը քաղաքի կենտրոնում կազմում է ամսական $190: 2 սենյականոց բնակարանն արժե $115,000: Ընտիր գինու մեկ շիշը $12 է, իսկ որակյալ տնական գարեջուրը՝ $1.50: Մինիմալ աշխատավարձը Բելիզում մեկ ժամվա համար կազմում է $2.92։
6. Պուերտո Վալարտա, Մեխիկո
Մեխիկոյում շատ վայրեր կան քիչ գումարով ապրելու համար, բայց Վալարտան հաղթում է բոլորին: Այն բացառիկ բնական գեղեցկություն ունի, շատ ռոմանտիկ է, բայց շատ են տուրիստները: Մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը քաղաքի կոնտրոնում ամսական $450 է: Տրադիցիոն տան գնումը Ձեզ վրա կնստի մոտ $55,000: Ընտիր գինու մեկ շիշը $7.50 է: Ընտիր տնական գարեջուրի մեկ շիշը՝ $1.25: Իսկ տեկիլան ահավոր էժան է: Մեխիկոյում մինիմալ աշխատավարձը $ 0.89 է 1 ժամի համար:
7. Օջեն, Իսպանիա
Նորից վերադառնում ենք Իսպանիա: Օջենում կան մի քանի միլիոն արժողությամբ վիլլաներ, բայց և մատչելի բնակարաններ՝ նույնպես: Մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը քաղաքի կոնտրոնում ամսական $330 է: Տրադիցիոն տան գնումը Ձեզ վրա կնստի մոտ $100,000: Ընտիր գինու մեկ շիշը $7.50 է: Ընտիր տնական գարեջուրի մեկ շիշը՝ $1.25: Իսկ տեկիլան ահավոր էժան է: Իսպանիայում մինիմալ աշխատավարձը $5.82 է 1 ժամի համար:
Այս քաղաքները գեղեցիկ են, այստեղ հետաքրքիր է և մատչելի: Ամեն մեկն իր հյուրերին առաջարկում է ինչ-որ նոր և էկզոտիկ բան: