Mediamonitor.am-ը գրում է.
Լեոնարդո դա Վինչին (1452-1519) եղել է նկարիչ, ճարտարապետ, գյուտարար և գիտական բոլոր երևույթներն ուսումնասիրող: Նրա բնատուր հանճարը գիտական այնքան շատ ճյուղերում է դրսևորվել, որ դա Վինչին մարմնավորում է «Վերածննդի մարդու» կերպարը: Այսօր նրան ամենաշատը հիշում են իր արվեստի համար, որի մեջ ներառվում են 2 նկարներ, որոնք աշխարհի ամենահայտնի ու հիասքանչ արվեստի գործերից են. դրանք են Մոնա Լիզան և Վերջին ընթրիքը: Կա կարծիք, որ Վինչիի արվեստը անվիճելիորեն կապված է գիտության ու բնության հետ: Լինելով հիմնականում ինքնուս՝ նա մի քանի տասնյակ գաղտնի նոթատետրեր է լրացրել սկսած օդագնացության, վերջացրած անատոմիայի ասպարեզներում արված գյուտերի, դիտարկումների ու տեսությունների մասին: Բայց աշխարհի մնացած մասը դեռ նոր-նոր սկսում էր գիտելիքներով փոխանակվել կոդավորված տառատեսակներով գրքերում, և նրա նոթատետրերի բովանդակությունը երբեմն շատ դժվար էր մեկնաբանել: Արդյունքում, չնայած, որ նա իր ժամանակներում փառաբանվում էր որպես մեծն արվեստագետ, նրա ժամանակակիցները հաճախ լիովին չէին գնահատում իր հանճարը, ինտելեկտի ու երևակայության այն համատեղությունը, որն իրեն հնարավորություն տվեց ստեղծել (գոնե թղթի վրա) այնպիսի գյուտեր, ինչպիսին են հեծանիվը, ուղղաթիռը և ինքնաթիռը՝ չղջիկի ֆիզիոլոգիայի ու թռչելու կարողության վրա հիմնված:
Լեոնարդո դա Վինչիի կյանքի վաղ տարիները
Լեոնարդո դա Վինչին (1452-1519) ծնվել է Անչիանոյում ՝ Տոսկանայում (այժմ Իտալիա), Վինչի քաղաքի մոտ, և Լեոնարդոյի ազգանունն այսօր հենց ծագում է այդ քաղաքի անունից: Իր ժամանակներում նա հայտնի էր միայն Լեոնարդո անունով կամ միայն «Ֆլորենտացի», քանի որ ապրում էր Ֆլորենցիայի մոտ ու հայտնի էր որպես նկարիչ, գյուտարար և մտավորական:
Լեոնարդո դա Վինչիի հայրն (փաստաբան և նոտարական) ու գյուղացի մայրը երբեք ամուսնացած չեն եղել իրար հետ, և Լեոնարդոն նրանց միակ համատեղ զավակն էր: Մյուս զուգընկերներից նրանք ունեցել են ընդհանուր 17 երեխա, որոնք դա Վինչիի միակողմանի եղբայրներն ու քույրերն էին:
Դա Վինչիի ծնողները ամուսնացած չէին, և նրա գյուղացի մայրը՝ Կատերինան ամուսնացել է մեկ ուրիշի հետ ու նոր ընտանիք ստեղծել, երբ դա Վինչին դեռ շատ փոքր էր: Մոտ 5 տարեկան հասակից նա սկսել է ապրել Վինչիում գտնվող տանը, որը պատկանում էր իր հոր՝ Սեն Պեիրոյի (փաստաբան ու նոտարական) ընտանիքին: Դա Վինչիի հորեղբայրը նույնպես մեծ ներդրում ունի նրան դաստիարակելու ու մեծացնելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ