Ընթերցեք ԱՅՍ երաժշտության  տակ:
***
Անպայման երգի տակ կարդա, խնդրում եմ: Ինձ թվում ա, որ էս երգի մեջ ա ամբողջ ասելիքս, ասելիքս էս երգով ա շնչում:
Բառերին շատ ուշադրություն չդարձնես : Սիրահարված չեմ քեզ , չէ՜...
Անկեղծ չէ: Ճիշտ եմ ասում :
Ուղղակի էս երգը սիրում եմ ու  որոշեցի սրա տակ գրեմ:
Դու երևի գաղափար չունես, որ քեզ եմ նվիրում էս գրառումը : Ուղղակի էնքան շատ ասելիք ունեմ, էնքան ասելիք, որ չեմ կարողանում քեզ ասեմ, բայց ուզում եմ...Ուզում եմ իմանաս:
Մեկ էլ տեսար՝ կարդաս: Կարդաս ու հասկանաս որ էս գրառումը քոնն ա...
Չհարցնես ինձ . ՛՛էս իմ մասին ա՞՛՛ : Ով էլ հարցնի, ասելու եմ  ՛՛չէ՛՛ : Նույնիսկ եթե դու հարցնես:  Խնդրում եմ չտաս ինձ էդ հարցը: Չեմ ուզում ստեմ քեզ : Արի չստեմ, արի ուղղակի չասեմ: Չասելն ու ստելը տարբեր են :  Չասել չի նշանակում ստել :
Լսի, ես քեզ նորմալ չեմ էլ ճանաչում :  Բայց էնքան հարազատ ես դու ինձ...Դու իմ ի՞նչն ես, հը՞ :
Գիտեմ, թե ինչս ես:
Հարազատս ես :
Հա, հա, տղա ես : Արական սեռ ունես, աղջկա մասին չէի նստի էսքան գրեի :
Դժվար ա տղային էսքանն ասել, էն էլ եթե քեզ շատ մոտիկ չի: Արտաքինից մոտիկ չի: Բայց այ ներքուստ....
Քեզ էնքան երկար եմ սպասել....
Չէ, ասում եմ սիրահարված չեմ :  Վայ հա յա, հաստատ:
Ուղղակի, ուղղակի....
Ուզում եմ քեզ խնդրեմ ՝
ձեռքս բռնի, հա՞  : Ուղղակի բռնի : Դու էնքա՜ն մեծ ձեռքեր ունես: Կամ քո ձեռքերն են մեծ, կամ էլ իմ ձեռքերն են փոքր : Կամ էլ  էրկուսն իրար հետ : Արի թքած ունենանք դրա վրա:
Մեկը լինի, ասի՝ ՛՛Սյուն, ի՞նչ տարբերություն՛՛ :
Հա էլի :
Ի՞նչ տարբերություն :
Բռնի իմ ձեռքը: Դու ինձ հարազատ ես: Ես քեզնից ուժ եմ ստանում :
Քեզ մի գաղտնիք ասեմ :
Շատերն իրենց սերը մարդու հանդեպ արտահայտում են պաչիկով (չլմփոց թշին կամ թեթև ՛՛չմոկ՛՛ ասվածով ) , դե սիրած մարդուն էլ համբուրում են...Դե գիտես էլի ոնց են համբուրվում, չբացատրեմ: Երևի ամոթ ա...)))
Բայց ես էն մարդկանց, ում սիրում եմ,գրկում եմ : Հա, գրկելն իրա մեջ մե՜ծ էներգիա ունի: Ամեն մեկին չեմ գրկում: Տենց քիչ մարդիկ կան :
Իմ համար գրկելը էդ ամենա-ամենա ուժեղ զգացմունքն ա էդ մարդու նկատմամբ, ամենամեծ սերը: Թեթև գրկախառնության մասին չի խոսքը : Այ սենց գնամ, փաթաթվեմ էդ մարդու վզից ու ուժեղ ինձ սեղմեմ, աչքերս էլ փակեմ : Սիրած էակ, մամա, ընկերուհի՝ կապ չունի: Ես տենց եմ սիրում :    Գրկելով ես իմ ամբողջ էներգիան եմ փոխանցում դիմացինիս:
Մեկ էլ սիրում եմ մարդկանց ձեռքը բռնել : Ում սիրում եմ ՝  իրա ձեռքը ձախ ձեռքովս եմ բռնում : Էդ ձեռքիս էներգետիկան ավելի ուժեղ ա, փոխանցում եմ: Իսկ էն անկապներին թող աջս մնա,  ինչ ուզում են թող անեն : Ձախ ձեռքը ընտրյալներինն ա:  Էլի ամբողջ ափով բռնում եմ էդ մեկի ձեռքը: Չնայած ես շատ փոքր ձեռքեր ունեմ, բայց դե հնարավորինս փորձում եմ ամուր բռնել...Գրկել էդ ձեռքը...
Բռնի ձեռքս հա՞ : Էս նկարը տեսնում ե՞ս : Էն , որ վերևում ա: Այ էդ նկարի պես թող մեր մի քանի մատն իրար հետ խառնվեն, էդ ինձ հերիք ա, անասելի մեծ էներգիա ա:
Մենակ թե բռնի իմ ձեռքը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել