Բաղադրությունը 6 չափաբաժնի համար`

Ցորենի ալյուր` 2 բաժակ 
Խմորիչ` 6 գ 
Շաքարավազ` 2 ճաշի գդալ 
Կաթ` ½ բաժակ 
Կարագ` 100 գ 
Աղացած դարչին` ½ ճաշի գդալ 
Աղ` 1/6 թեյի գդալ 

Գլազուրի համար
Շոկոլադ` 125 գ 
Կարագ` 50 գ 
Կտրտած գետնանուշ 2 ճաշի գդալ 

Պատրաստման եղանակը`

Խմորիչը խառնեք ¼ բաժակ տաք ջրի և 2 թեյի գդալ շաքարավազի հետ: Կաթի մեջ լուծեք մնացած շաքարը, աղը, ավելացրեք խմորիչին, խառնեք: 
Լցրե՛ք դարչինով խառնած ալյուրը, ավելացրե՛ք հալեցրած կարագը: 
Խմորը խառնեք մինչև միատարր դառնալը: Ծածկեք անձեռոցիկով և պահեք տաք վայրում 15 րոպե:
Խմորը գրտնակեք, բաժանեք 6 երկար մասի և կլորացրե՛ք: 
Այնուհետև ձիթապատ թավայի մեջ պարուրաձև փաթաթեք և պահեք տաք վայրում 20 րոպե: Դրանից հետո ջեռոցում 240 C ջերմաստիճանի տակ եփե՛ք 25 րոպե: 
Ջնարակի համար հալեցրեք շոկոլադը, ավելացրե՛ք կարագն ու խառնեք։ Ջնարակը լցրե՛ք պատրաստի քաղցրաբլիթների վրա, վրան շաղ տվեք մանրացված գետնանուշը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել