ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Կլեմոնս քաղաքի բնակիչ Քորթնի Սենֆորդն ավտովթարի զոհ է դարձել Facebook-ում սելֆիներ տեղադրելուց ու գրառում կատարելուց 1 րոպե հետո: Սենֆորդը վթարի պահին մենակ է եղել մեքենայում, երբ հարվածել է բեռնատարին ու հրդեհվել: Նա այդ ժամանակ աշխատանքի գնալիս է եղել:

ona-pogibla-posylaya-soobshhenie-po-telefonu_c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Ոստիկանությունը վթարի հիմքում ապացույցներ չի գտել ալկոհոլի, թմրանյութերի կամ արագության չարաշահման վերաբերյալ:

Մարդկանց թվում է, թե Դուք շեղում եք Ձեր ուշադրությունն ընդամենը 1 րոպեով, սակայն դա բավարար է, որ Ձեր ավտոմեքենան դուրս գա հանդիպակաց գիծ ու լուրջ վթարի պատճառ դառնա: 45 երկիր մեքենայի ղեկին տեքստային հաղորդագրություններ գրելը համարում են անօրինական, իսկ 14 պետություն արգելում է բջջային հեռախոսներ օգտագործել ղեկին:

ona-pogibla-posylaya-soobshhenie-po-telefonu_c81e728d9d4c2f636f067f89cc14862c

Ամեն ինչ անդարձ փոխվեց այն պահին, երբ նա աչքերը մի պահ հեռացրեց ճանապարհից, որ նորացնի Facebook-ի ստատուսը:

Նրա ուրախ գրառումը ռադիոյով հնչող Ֆարել Ուիլյամսի Happy երգի մասին ամենն է, ինչ մնացել է:

«Այս երգն ինձ այնքան երջանիկ է դարձնում»,- գրել է Քորթնին:

ona-pogibla-posylaya-soobshhenie-po-telefonu_8fbdbf5573b18fae93736180f8d0197a

Քորթնին ողբերգական օրինակ է այն բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը շեղում է ուշադրությունը մեքենա վարելիս:

ona-pogibla-posylaya-soobshhenie-po-telefonu_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

Քորթնին ընդամենը 32 տարեկան էր: Նրա կյանքը դեռ առջևում էր:

Երիտասարդ կնոջ կյանքի թելը կտրվեց անմեղ հաղորդագրության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել