Պարզվում ա՝ Հրանուշ Հակոբյանի էրեկվա մուննաթախառն կոչը սփյուռքահայերին, թե բարի եղեք, 1000-ական դոլար դրեք հայկական բանկերում, ոչ թե պահի տակ արված կիքս էր, այլ Սփյուռքի նախարարության պաշտոնական կարգախոսներից մեկը։ Ու ընդհանրապես, երբ նայում ես կարգախոսները, ոնց որ փող մուրալու նախարարություն լինի։
Հետաքրքիր ա՝ տեսնես՝ Հրանուշ Հակոբյանը նույն ձևով ինչի՞ մուննաթ չի գալիս իր նախկին ու ներկա շեֆերի, իր կուսակիցների ու թիմակիցների վրա, որ փողերը պահում են ոչ թե հայկական բանկերում, այլ արտասահմաններում։ Խոսքը մի քանի հարյուրավոր (եթե ոչ միլիարդավոր դոլարների մասին է)։
Ու մի բան էլ։ Սփյուռքի նախարարությունը 2008 թվականից կա՝ արդեն 7 տարի։ Մի հատ հաշվեք՝ քանի՞ տասնյակ միլիոն դոլար ա էս ընթացքում հատկացվել էս նախարարությանը, ու ի՞նչ օգուտ ենք տեսել դրա գործունեությունից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=571267486347539&set=a.130519333755692.24632.100003928781165&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել