Այսօր մի տեսանյութ եմ բերել, ուր երկու որդի կորցրած մայրը պատմում է իր որդիների սխրագործության մասին, շուտով այն կներկայացնեմ ձեզ... Որդիներից մեկը` կրտսերը, հրամանատարն է, ում ենթակայության տակ որպես վաշտի հրամանատար կռվում է ավագ որդին: Հերթական կարևոր բարձրունքը գրոհելու ժամանակ ավագ որդին վիրավորվում է, և երբ նրա երկու ընկերները փորձում են նրան տեղափոխել ավելի ապահով վայր, հրետանու կրակից երեքն էլ զոհվում են: Հրամանատարը, տեսնելով, որ եղբայրն ու ընկերները զոհվել են, համբուրում է զոհված եղբոր ճակատն ու, շարունակելով գրոհը, գրավում բարձունքը: Բարձրունքը գրավելուց հետո մարտի վերջում զոհվում է նաև ինքը` հրամանատարը: Ինչ ասել կուզեմ` եթե դուրս ես եկել պայքարի, և եթե պայքարդ արդար է և իրոք ազգիդ կամ հայրենիքիդ համար, ապա պետք է պատրաստ լինես ցանկացած կորստի, սակայն այն երբեք չպիտի շեղի քեզ կամ մնացածին քո պայքարից, և ամենակարևորը՝ հիմնական պայքարդ թողած՝ չպիտի նստես, կորուստդ սգաս կամ թևաթափ լինես: Եթե այդպես է, ուրեմն պատրաստ չէիք ո՛չ պայքարի, ո՛չ էլ իրական նպատակն ընդհանուր հաղթանակի գաղափարն էր: Այնպես որ, մի հարցրեք, խնդրում եմ, թե ինչու ես այլևս չեմ մասնակցում այս կամ այն խմբերի կամ կուսակցությունների կազմակերպած «հեղափոխություններին»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10152817748058837&set=a.10151290090358837.456744.671288836&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել