Երիտասարդները թերագնահատում են ծխելու արդյունք հանդիսացող վատ հետևանքների լրջությունը և ծխախոտից կախվածության մեջ ընկնելու վտանգը: Ծխել սկսող երիտասարդները իրենց չեն դասում “ծխողների շարքում”`մտածելով, որ կարող են ծխելու սովորությունը պահել հսկողության տակ և դադարեցնել ծխելը երբ կցանկանան: Ցավոք, դա այդքան էլ հեշտ չէ:
Ծխել սկսելու պատճառները բազմաթիվ են: Ոմանք սկսում են ծխել հետաքրքրությունից դրդված: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հետաքրքրություն վերածվում է սովորության, իսկ սովորությունը` հիվանդության: Շատերը սկսում են ծխել, քանի որ վախենում են տարբերվել իրենց ընկերներից, կարծում են, թե ծխելն օգնում է վայելել տարիքակիցների հարգանքը:Ծխողների մեծամասնությունն իրենց ծխելու վատ սովորությունը կապում է ստրեսի հետ`չհասկանալով, որ ծխող մարդը կրկնակի է ենթարկվում ստրեսի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ անչափահասների մոտ 60%-ը սկսում է ծխել,քանի որ ծխախոտը նրանց համար հեշտ հասանելի է: Ծխախոտը տարածված է նաև այն երիտասարդների շրջանում, ովքեր օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:
Երիտասարդներին ծխելու դրդող գործոններից մեծ տեղ է տրվում նաև տարբեր տարիքային շրջաններին հատուկ վարքգծի գործոնին: 12-16 տարեկան երիտասարդները հնարավոր է, որ խնդիրներ ունեան ծնողների կամ այլ մեծահասակների հետ և իրենց դժգոհությունն ու անհնազանդությունը արտահայտեն ոչ օրինակելի վարքգիծ դրսևորելու միջոցով: Ալկոհոլային խմիչքների,թմրանյութերի օգտագործումը և հատկապես ծխելը նրանց համար հանդիսանում են անհաշտություններից և խնդիրներից խուսափելու, ինչպես նաև ինքնահաստատվելու միջոց:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3754134622684?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել